Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

«Նա կարողանում է զրուցել բնության հետ»… Հակոբ Հակոբյան

«Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա Չարենց ըլլալ: Ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում, ու մարդիկ հավատում են, դժգոհ չեմ կյանքիցս»: Խոսքերի հեղինակն է Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ս. Մեսրոպ Մաշտոց, Հայ եկեղեցու Ս.Սահակ և Ս. Մեսրոպ շքանշանակիր Հակոբ Հակոբյանը:

Հ. Հակոբյանը (ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում) մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ 40 տարեկանում նկարիչն առաջին անգամ գալիս է Հայաստանում ու մինչ կյանքի վերջը (2013 թ. մարտի 8) մնացել իր հայրենիքում: «Օտարությունից եմ եկել իմ հայրենիք: Սա նշանակում է, որ Հայաստանն իմ վերջին հանգրվանն է»,- ասել է նա:

Հայաստանում մեկը մյուսին հաջորդում են նկարչի անհատական ցուցահանդեսները, նա մասնակցում է տասնյակ ու տասնյակ միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունենում արտասահմանյան բազում երկրներում, արժանանում է պատվավոր մրցանակների և բարձր պարգևների: «Հայաստանն անվերջ նյութ է նկարչի համար. ամեն մեկն իր գույնն է վերցնում:Ես վառ գույների նկարիչ չեմ»,- ասել է նկարիչը:

Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները։

«Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը: Իմը շատ սահմանափակ դիապազոն է` սպիտակ, մոխրագույն, օխրա… այդպես: Եթե փորձեմ կարմիր- կապույտ` չի ստացվի, կեղծ բան կըլլա: Բայց երբ ես նկարում եմ սևով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են: Սա իմ նկարչությունն է»,- ասել է Հ. Հակոբյանը

Մարտիրոս Սարյանը Հակոբ Հակոբյանի մասին ասել է. «Նա կարողանում է զրուցել բնության հետ»:

Սևան. Երեկո

Սաղմոսավանքի շրջակայքում

Արարատը Սաղմոսավանքից

Հայկական մոտիվ

Հայկական բնանկար. Գետափ

Երևան քաղաքի տեսարան Կիևյան կամրջով

Եկեղեցի Լենինականում

Եգիպտացի բանվորների ճաշը

Երազումս մի մաքի...

Զոհվածների հիշատակին

Հիշողություն

Վիշտ

Դերձակը մեքենայի մոտ

Մայրը երեխային կերակրելիս

Լվացարարուհի

Կանգնած տղայի ֆիգուր

Սխտորներ

Նատյուրմորտ կիթառով

Աղբյուր՝ Panorama.am