Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն» (Իմաստ. Սողոմոնի 6:17)

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Երբ թշնամիին մեզի ըրած անարգանացը հատուցեցանք ու վատության կեղտը արյամբ սրբենք, այն ատեն գերեզման կիջնենք. այն ատեն գեղեցիկ ու փառավոր մահ է. մեռնինք վրեժխնդրության ժպիտը մեր շուրթերուն վրա. մեռնինք մահվան հետ երկյուղը թշնամվույն սիրտը գցելով։

* * *
Կսիրեմ իմ հայրենիքս, վասնզի քաջության և փառաց գեղեցիկ հայրենիք էլ շատոնց։

* * *

Հայրենիք... Ո՞ր ազգասեր սիրտը չի թնդար այս գեղեցիկ ու վսեմ անունը լսելով։ Հայրենիք, չի կա ասկե ավելի ցանկալի ու սրտի հաճոյական անուն մը։ Հայրենյաց սերը սաստիկ բոց մըն է, որ կբորբոքի ազգասերին սրտին մեջը, որով կըմաշի անիկա, չի կըրնար հանդարդիլ, պատեհավոր առիթ մե կսպասե ան սրտին միջի վառած բոցը դուրս թափելու, ու աս կրակը չի մարիր, բայց միայն մահվամբ։ Մեկը որչափ անպիտան, անհանճար ու մարդկային կենցաղավարության բոլորովին անօգուտ անձ մե ըլլա, նա ալ իր հայրենյաց փառավոր անունը բավական կսեպե իրեն, ու անով կպարծի օտարներու առաջին, իսկ առաքինին ու հանճարավորը միայն անով գոհ չըլլար, կնայի, որ բոլոր իր մտքին զորությունը, բոլոր իր ունեցածը ու նաև իր անձը հայրենյաց նվիրէ ու անով կջանա անոր անունը ավել պայծառացնելու։

* * *

Հայրենասերին սիրտը անհաղթահարելի է. չկա մեկ սոսկալի դժբախտություն մը, կարենա ընկճել անոր հաստատուն ու ամուր միտքը և հոգին։

* * *

Մի բան կա միայն ժամանակին հաղթող. իմաստությու՛ն: