Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Ժիրայր Ավետիսյան

Ծնվել է 1927 թվականին Էջմիածնում։ 1947 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է Հայկական հեռուստատեսությունում և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է։

Ժիրայր Ավետիսյանն առաջիններից էր, որ մտավ հեռուստատեսություն։

Մի քանի տարի Մոսկվայում աշխատելով՝ նա քիչ թե շատ ծանոթ էր նոր արվեստի առանձնահատկություններին և կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդնում է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ։

Եթերաշրջանի սկզբում Ժիրայր Ավետիսյանն անփոխարինելի էր հեռուստատեսություննում. նա և՛ ռեժիսոր էր, և՛ օպերատոր, և՛ մոնտաժող։

Նրա անմիջական մասնակցությամբ են եթեր հեռարձակվել Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումները՝ ամանորյա հանդեսը 1957 թվականի հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին և գործունեությանը նվիրված հաղորդումը և այլն։

Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը մեծապես պայմանավորված էր նաև Ժիրայր Ավետիսյանի մասնագիտական մոտեցումներով։ Ռեժիսոր Մարատ Մարինոսյանը ներկայացման մեջ օգտագործել էր Ժիրայր Ավետիսյանի արտաստուդիական կադրերը՝ բնության պատկերներով։ Սրանք հեռուստատեսության առաջին կինոնկարահանումներն են։

Նրա նկարահանած առաջին կինոնկարը, որը նաև հայկական հեռուստատեսության առաջին հեռուստաֆիլմն է, «Առաջին նամակը» վերնագրով մի ակնարկ էր գիշերօթիկ դպրոցների մասին, իսկ նրա առաջին բեմադրությունը՝ «Դեպք անտառում», մանկական էր, որտեղ խաղում էին Խորեն Աբրահամյանը և Իշխան Ղարիբյանը։

1958 թվականին բեմադրել է հայկական առաջին խաղարկային հեռուստաֆիլմը՝ «Դեպի բարձունքներ», որը նվիրված էր դպրոցականներին։

«Քայլեր» ֆիլմը՝ (ըստ Ա․ Լիյվեսի), հայկական հեռուստատեսության առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն է ։ Նշանակալից է, որ գլխ․ դերում առաջին անգամ նկարահանվել է ապագա նշանավոր կինոդերասան Արմեն Ջիգարխանյանը, ինչպես և Վարդուհի Վարդերեսյանը, Հ․ Հովհաննիսյանը, Գ․ Հարությունյանը։

Բեմադրել է երեսունից ավելի փաստագրական և խաղարկային ֆիլմեր, որոնցից հեռուստադիտողին քաջ ծանոթ են «Ձորի Միրո» (ըստ՝ Մուշեղ Գալշոյանի), «Ջրհորի մետ» (ըստ՝ Ստեփան Զորյանի), «Շրթներկ համար 4» (սցենար՝ Ժորա Հարությունյան), «Պոեմ հերոսական» (սցենար՝ Արշալույս Սարոյան)

Հազվագյուտ գործիչներից է, որի անունով փողոց է անվանակոչվել կենդանության օրոք։/ք.Թալին, ՀՀ/

Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 8-ին։

Տեսանյութը՝  ԱՐ հեռուստաընկերության  «Մեր Մեծերը» հաղորդաշարի