Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Յովհան Մանդակունի․ Պտուղների, պատարագների եւ ողորմութեան մասին

Ծնվել է Արշամունյաց գավառի Ծախնոտ գյուղում՝ Մանդակունիների նախարարական ընտանիքում։ Աշակերտել է Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Աջակցել է պարսկական տիրապետության դեմ Վահան Մամիկոնյանի ապստամբությանը՝ իր ներկայությամբ և աղոթքներով մեծապես ոգեշնչելով զինվորներին։ Այնուհետև, լծվելով Հայոց եկեղեցու բարեկարգման գործին, Մանդակունին վերակառուցել է Վաղարշապատի և Դվինի տաճարները, հաստատել պատարագի և ժամերգության կարգերը, ինչպես նաև գրել բազմաթիվ ճառեր, շարականներ, աղոթքներ։