Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Գրիգոր Արծրունի. Մենք թշնամի ենք տգիտության

Այո, մենք թշնամի ենք տգիտության, ուրեմն և հոգևորականության տգետ ներկայացուցիչների։

Մենք թշնամի ենք հարստահարության, ուրեմն և այն հոգևորականների, որոնց մեջ նշմարում ենք այդ հակաընկերական և հակաքրիստոնեական հատկությունը...

Բայց կարո՞ղ ենք մենք արդյոք թշնամի լինել նոցա, որք իրանց պաշտոնը կատարում են ճշտությամբ, որք հասկացել են իրանց կոչումը, որք արժանի են այդ կոչման։

Իհարկե, ոչ։

Այժմ հարցնում եք՝ ի՞նչ ենք պահանջում հոգևորականությունից։

Նախ պահանջում ենք, որ նա թե մտավորապես, թե բարոյապես բարձր լիներ մնացած հասարակությունից, եթե ոչ նրա գոյությունը հասարակության մեջ ոչինչ նշանակություն չունի, նա բոլորովին անօգուտ է։ Եթե ես ոչխար եմ, իսկ դուք իմ հովիվ, պետք է այնքան բարձր լինեք ինձանից՝ թե՛ ձեր բարոյականությամբ, թե՛ ձեր ուսումով, որ ես կամա ակամա ենթարկվեմ, խոնարհվեմ ձեր աոջև։ Ես ժողովրդի մարդ չինելով, պետք է ձեր բարոյականությունից օրինակ առնեմ, ձեր քարոզներից մտավորապես շահվեմ, Եթե ոչ, ի՞նչ դուրս կգա...

Դուրս կգա, որ վարժապետը ավելի տգետ է, քան թե աշակերտը... իհարկե, աշակերտն էլ նորանից ոչինչ սովորել չէ կարող։

1872