Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Գրիգոր Զոհրապ

Ժողովուրդն է միայն, որ կը դարբնէ լեզուն կեանքի ամէնօրեայ սալին վրայ, եւ գրական մարդին կը հպատակին ժողովորդի լեզուին եւ ոչ թէ կը տիրեն անոր։

* * *
Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են։

* * *
Գրականությունը իր իրավունքներն ունի, որոնք քաղաքական պահանջմունքներուն չափ տիրական են։

* * *
Թատրոնին կոչումը կյանքի և սրտի զարտողությունները բացատրելու մեջ է։

* * *
Հասարակություն մը, որ հնամոլ բարքեր ունի, հետադիմելու դատապարտված կմնա, եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե։

* * *
Գրականությունը ժամանակի ու միջավայրի պատկերն է։

* * *
Հայրենիք մը ունեի թշվառ, ազգ մը ունեի ինձմե ավելի ողորմելի, անոնց որոշեցի հատկացնել կենացս մնացորդը։

* * *
Հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ, կը սիրեմ... հոգեկան հարցերով զբաղվիլ, հոգեկան խուլ պայքարներուն պատմագիրն ըլլալ։

* * *
Ի՞նչ է սրբությունը... Սրբությունը ան է, որ մարդ ուրիշներուն ցավերը կամոքե և իր անձը մոռանալով՝ անոնց համար կաշխատի։

* * *
Ուրիշ բան է առհասարակ տաղանդ ունենալը, և ուրիշ է զատ, քեզի հատուկ տաղանդ մը, ոճ մը ունենալ. այնքան մեծ է երկրորդ առաջինեն, որքան մեծ է բարեկամներ ունենալե։

* * *
Քամելիոնի այլակերպություններեն կը վախենամ, ամեն ճաշակի պատշաճելու դեմ ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ։

* * *
Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին։

* * *
Քար դնել իր սրտին վրա. այս է գրագետին առաջին պարտքը, անզգա գործիք, որ պիտի ջանա ոչ թե իր զգացումը բացատրելու այլ զգացումը, այնպես որ ամենքը ինքզինքին ճանաչե հոն, իրենց սրտին բաբախումները կարդան ու արտասվին։

* * *
Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չունի։

* * *
Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողի համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կընե միշտ և այնքան անորոշություններ, հեղակարծ անակնկալներ կը նշմարվին հոն։

* * *
Պարզ, միշտ ավելի պարզ. հոն է հաջողությունը։

* * *
Մեր ժողովրդական լեզուն պիտի զարգանա... ոչ թե հնին դառնալով, այլ այդ լեզուն խոսող հասարակության իմացական կարողության համեմատությամբ... Ժողովուրդն է միայն, որ կդարբնե լեզուն կյանքի ամենօրյա սալին վրա՝ իր կամքին, պետքին, զգացմունքներուն ու հաճույքին համեմատ։

* * *
Գրականությունը պարտի ըլլալ այն անխարդախ հայելուն, որուն մեջ հասարակության բարքը կցոլանա, մութ սենեկի մը մեջ պահված ապակին, որուն վրա կյանքին հարազատ լուսավորիչ կգծագրվի...

* * *
...Գրողները պարտին սակավ մոտենալ ժողովրդին և անոր համեստ ըմբռնումին, եթե չեն ուզեր, որ իրենք ըլլան միայն իրենց գործերու ընթերցողները։

* * *
Այս ըմբռնումով՝ թատրոնի բարոյացուցիչ հանգամանքին բարձրությանը ոչ մեկ արվեստ կրնա հավասարիլ։ Բուն իսկ կյանքն է ան. ապրված, իրականը և ոչ թե գրված, երգված կամ նկարված կյանքը։

* * *
Եվ սակայն Ճշմարիտ օրագիր մը չի կրնար հաշտ երևալ ամենուն. անձնվեր բարեկամներ ու ոխերիմ թշնամիներ կունենա միշտ։ Իր բարոյական հաջողությունը ոդով միայն պիտի չափեր