«Հացթուխի կինը» Մհեր Մկրտչյանի «կարապի երգն» է: Պիեսի ֆրանսերեն լեզվով օրինակը սիրված դերասանին էր հանձնել ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյը` Աշոտ Մալաքյանը, եւ ասել. «Սա դու պիտի բեմադրես ու ինքդ էլ պիտի հացթուխի դերում խաղաս: Սա քո պիեսն է»: «Երբ Մուշեղիչը թատրոնը նոր էր հիմնադրել, ու ներկայացման մտահղացումը կար, մի անգամ մեր ընտանիքին հրավիրեց թատրոնը տեսնելու,-վերհիշում է Էդգար Բադալյանը, որը նաեւ Ֆրունզի զարմիկն է: — Ասաց, որ նոր բեմադրություն է պատրաստում, ու սկսեց «Հացթուխի կնոջ» բոլոր կերպարները միայնակ խաղալ մեզ համար»: Պիեսը թարգմանված է արեւմտահայերեն, այն էլ` երկու անգամ: Առաջին թարգմանությունը չի պահպանվել: Ֆրանսերեն բնօրինակից նոր թարգմանություն է կատարել թատրոնի երաժշտական ձեւավորող Արտավազդ Եղոյանը:
Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումը
բեմադրությունը՝ Մհեր Մկրտչյան
գլխ․ դերում ՝ Մհեր Մկրտչյան