Սոխակ ինչու դադրեցար
Քո անուշ երգ, քո անուշ երգ երգելուց,
Որ քամում էր արտասուք,
Շատ իմ էրված,
Շատ իմ էրված աչերից:
Միտըդ է, երբ ծագում է
Արշալույսը, արշալույսը գարնային,
Քանի դու միտս բերիր իմ առարկան,
Իմ առարկան ցանկալի:
Այն հիշատակն անուշ էր,
Ինչպես երազ, ինչպես երազ վաղանցիկ,
Որ գեթ վայրկյան թըշվառին
Դարձնում էր նա,
Դարձնում էր նա երջանիկ:
Համակ աշխարհ մոռացած,
Ունկըս քո ձեն, ունկըս քո ձենին հառած,
Մտքով թռչում էի ես իմ հայրենին,
Ես իմ հայրենին կարոտած:
Վասպուրականի մէջ տարածուած հայրենասիրական երգ է` հայ բանաստեղծ Ռափայէլ Պատկանեանի բանաստեղծութեան բառերով:
Աղբյուր՝ Armenianmusic.am
Կատարում Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ