Ուրախ լեր, սուրբ Եկեղեցի,
քանզի Քրիստոս արքայն երկնից
այսօր պսակեաց զքեզ խաչիւն իւրով.
եւ զարդարեաց զամուրս քո
սքանչելի փառօքն իւրովք:
Խնդա յոյժ դուստր Սիովնի.
քանզի երկիրս երկինք եղեն
այսօր վերստին քո նորոգմամբ,
եւ թագաւորն երկնաւոր
հաճեցաւ բնակիլ ի քեզ:
*Այս շարականը գրել է Սահակ Ձորափորեցի Հայոց Կաթողիկոսը, 7-րդ դարում: Այն երգւում է Սուրբ Էջմիածնի տօների ժամանակ, ինչպէս նաեւ Սուրբ Պսակի Խորհրդի ընթացքում:
Երգում է Մարի Պոզապալյանը