Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Ոչ միայն հացիվ

Աղոթք հոգևոր սխրանքի համար

15 Հունիսի, 2021
Ոչ միայն հացիվ
Աղոթք հոգևոր սխրանքի համար
0
Կիսումներ
8
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

— Հա՛յր, աբբա Իսահակը գրում է. «Ինչպե՞ս ես ցանկանում Աստծուն սիրել, եթե կրքերից դեռ չես սրբվել»(1): Եթե մարդն իր կրքերից չի ձերբազատվել, բայց ցանկանում է Աստծուն սիրել, դա հանդգնությո՞ւն է նրա կողմից:

— Ոչ, ինչո՞ւ է հանդգնություն: Մարդը ճգնում է կրքերից սրբվելիս և միևնույն ժամանակ ցանկանում է սիրել Աստծուն: Ե՛վ մեկը, և՛ մյուսը միասին են տեղի ունենում: Սակայն եթե կրքերը միևնույն են նրա համար, իսկ աղոթքի մեջ խնդրում է, որպեսզի սիրի Աստծուն, ապա դա հանդգնություն է:

— Հա՛յր, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ աղոթքի շնորհը համապատասխան է սրտի ջերմությանն ու հավատին:

— Դու Աստծուց ի՞նչ ես խնդրում:

— Որպեսզի Նա ինձ ազատի չարանալուց և սիրտս կակղեցնի աղոթքի համար:

— «Խնդրեցեք և կտրվի»(2),- ասաց Քրիստոս: Եթե այն, ինչ խնդրում ես, պարզ ու մաքուր է և օգտակար կլինի քեզ համար, ապա կստանաս: Եթե Աստծուց զորություն ես խնդրում մեղքերդ ներելու և մերձավորիդ օգնելու համար աղոթել կարողանալու, ապա լավ է, և Աստված դա կտա քեզ: Բայց եթե աղոթելու շնորհ ես խնդրում, որպեսզի հաճույք և ուրախություն ստանաս աղոթքից, ապա Նա ինչպե՞ս կարող է դա քեզ տալ:

— Հա՛յր, երբեմն էլ խնդրում եմ, որպեսզի Աստված միտքս լուսավորի. ճի՞շտ եմ խնդրում:

— Նախ ինքդ ջանա, իսկ ապա արդեն Աստծուց խնդրիր, քանի որ Աստված կամենում է, որպեսզի նախ ինքներս ջանք թափենք, իսկ այնուհետև արդեն տալիս է այն, ինչ խնդրում ենք: Մտածի՛ր, աղոթի՛ր, ունկդրի՛ր ու կշռադատելո՛վ գործիր, և ապա աստվածային լուսավորումը կգա: Օրինակ, երբ ինչ-որ բան են քեզ հարցնում, մի շտապիր պատասխանել, այլ Աստծուն խնդրիր, որպեսզի լուսավորի միտքդ: «Տե՛ր Աստված,- աղոթի՛ր,- սովորեցրու ինձ՝ ինչ ասել», և Աստված քեզ դեպքին համապատասխան խոսք կտա: Փութկոտ պատասխանը մտքից է, իսկ պատասխանը, որ աղոթքի միջով է անցնում՝ Աստծուց:

— Հա՛յր, ոչ բավարար արթնության պատճառով վախենում եմ Աստծուց օգնություն խնդրել մի գործում, որովհետև տեսնում եմ, որ չեմ օգտագործում այն հնարավորությունները, որ Նա ինձ տալիս է:

— Աստծու օգնությո՛ւնը հայցիր և միաժամանակ խնդրի՛ր, որպեսզի Նա քեզ արթնություն պարգևի, որպեսզի կարողանաս օգտվել Նրա տված հնարավորությունից:

— Հա՛յր, իսկ ճի՞շտ է Աստծուն դրախտ ընկնելու համար խնդրել:

— Ես Աստծուն չեմ խնդրում, որ դրախտ ընկնեմ: Խնդրում եմ, որպեսզի ինձ օգնի Իրեն չվշտացնել իմ կյանքով: Բայց եթե դժոխքում հայտնվեմ, մի՞թե դրանով Աստծուն չեմ վշտացնի: Հետևաբար, դա չի պատահի, չէ՞ որ Նրան խնդրում եմ, որպեսզի ինձ օգնի չվշտացնել Իրեն:

1. Авва Исаак Сирин. Подвижнические слова. Послание IV. С. 331

2. Մտթ. 7:7 և Ղուկ. 11:9:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Նախորդ

Արարչագործելով փառավորված Տեր…

Հաջորդ

Արշակ Ղամբարյան.Կենսագրություն

Հաջորդ
Արշակ Ղամբարյան.Կենսագրություն

Արշակ Ղամբարյան.Կենսագրություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.