Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հեքիաթներ

Բարերար գայլը

2 Հուլիսի, 2021
Հեքիաթներ
Բարերար գայլը
0
Կիսումներ
35
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Անոթի Գայլը մտամոլոր պտտվում է անտառում, մեկ էլ տեսնում է` Նապաստակը քրտնքի մեջ կորած այնպես է փախչում, ասես աշխարհի վերջն է

Գայլը ձայն է տալիս.

— Նապաստակ, ա՛յ Նապաստակ, կանգնիր, այդ ու՞ր ես այդպես սրտապատառ փախչում:

— Հապա ի՞նչ անեմ, Գայլ եղբայր, խեղճ գյուղացի եմ, Աղվեսը դարձել է հարկահավաք, եկել, տասը տարվա հարկն է պահանջում, ես էլ կին ու երեխաներ ունեմ, որտեղի՞ց տասը տարվա հարկ տամ: Գլուխս առա, որ փախչեմ, ազատվեմ:

— Դու տես է՜, — ասում է Գայլը, — խեղճ է գտել: Սպասիր, ես դրա հախից այնպես գամ, որ իմանա, թե ինչպես հարկ հավաքի խեղճ ու կրակներից: Արի, Նապաստակ, արի ինձ մոտ, քանի ես կամ, ոչ ոք քո մազին չի կարող դիպչել:

Խեղճ Նապաստակը շունչը տեղն է բերում, շտկվում է խեղճ դիրքից, գնում հպարտորեն կանգնում է Գայլի կողքին: Մեկ էլ Գայլը, հա՛փ, թաթով զարկում է, գետնին փռում Նապաստակին ու խժռում:

Փառավոր ճաշելուց հետո Գայլը սրբում է բերանն ու ասում ինքն իրեն.

— Այս էլ այսպես: Այսօր էլ բարերարություն արեցի: Հապա դու դրան տես, այդ Աղվեսին: Իզուր չի ասված. «Գելի անունն է դուրս եկել, աղվեսն է աշխարհը քանդում»:

Հայկական ժողովրդական հեքիաթ

Նախորդ

Լևոնիկն ու Դինոզավրիկը

Հաջորդ

Հեքիաթ աղջկա ու ջութակի մասին

Հաջորդ
Հեքիաթ աղջկա ու ջութակի մասին

Հեքիաթ աղջկա ու ջութակի մասին

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.