Սիրե՞լ — սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել, սիրում են դրամը, հաճույքը, հարմարավետությունը,- անցողական, սակավարժեք հազար ու մի բաներ։ Իսկ Հայրենիքը — դա, իբրև գերագույն արժեք, պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նաև։ Սիրում ենք շատ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար։ Հայրենիքը, սակայն, պահանջում է ոչ միայն մեր սիրտը, այլև մեր արյունը, և դա անհրաժեշտ է իր գոյության համար։ Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը՝ պարտականություն։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ