Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Մշակութային և հոգևոր պատերազմի հերթական ճակատամարտը․ Արցախում վերականգնվում է Հակոբավանքը

6 Նոյեմբերի, 2021
Լրահոս
Մշակութային և հոգևոր պատերազմի հերթական ճակատամարտը․ Արցախում վերականգնվում է Հակոբավանքը
0
Կիսումներ
11
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

7-րդ դարում կառուցված Հակոբավանքի վերանորոգման համահայկական դրամահավաք կլինի։ Այն կմեկնարկի նոյեմբերին։ Նախագծի հետևում կանգնած են Արցախի կառավարությունը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, reArmenia հարթակը։Այս աշունն Արցախում առանձնահատուկ վառ է, բնությունն իր գույներով փորձում է նախորդ տարվա կորցրած աշնան տեղն էլ հանել։ 7-րդ դարում կառուցված եկեղեցու`Հակոբավանքի տարածքում ենք, Արցախի Մարտակերտում, արևը վառող է, տերևները՝ եռագույն, ոչինչ չի հուշում, որ մի քանի գյուղ այն կողմ թշնամին է։Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Հակոբավանքը և ինչո՞ւ է պատերազմի աղետալի հետևանքները դեռևս վերապրող Արցախը նախաձեռնել վանքային համալիրի վերանորոգումը։

Прихожане и туристы у монастыря Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Հակոբավանքы© Sputnik / Janna PoghosyanԵրբ համալիրի տարածքում էինք, ինը-տասը հոգուց բաղկացած ընտանիքի հանդիպեցինք, լուսանկարվում էին, շրջում, մտնում վանքի ավանդատները։ Նրանց մի մասը Մարտակերտի Վանք գյուղից է, մյուսը՝ 44-օրյա պատերազմից հետո թշնամուն անցած Հովտաշենից։ Ասում են՝ վերջին երկու տարում է տեղացիների մոտ հետաքրքրությունն աճել է դեպի Հակոբավանքը։«Նախ COVID-ի հետևանքով սկսեցինք մեր կողքը գտնվող տեսարժան վայրերին ուշադրություն դարձնել։ Իսկ պատերազմից հետո… էնքան քիչ բան է մեզ մնացել, որ պարտավոր ենք ուշադրություն դարձնել», — ասում են ու շարունակում լուսանկարվել։

Архитектор Самвел Айвазян на территории монастыря Акопаванк - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Ճարտարապետ Սամվել Այվազյանը` Հակոբավանքում© Sputnik / Janna PoghosyanՆրանց բախտը բերել է՝ այսօր վանքում ներկա կլինեն Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից մատուցած պատարագին ։ Վանքը 19 դարի վերջից գործող չի համարվում, խորհրդային տարիներին կանգնած էր որպես կիսավեր շինություն, Արցախյան հերոսամարտից հետո էլ հայտնվել է վերանորոգվելիք եկեղեցիների շարքում, բայց հերթն իրեն դեռ չի հասել։ Այսօր Արցախի հոգևոր առաջնորդը այստեղ պատարագ է մատուցելու հատուկ ուղերձով՝ հենց այսօրվանից մեկնարկելու է Հակոբավանքի վերանորոգման դրամահավաքը։

Предводитель Арцахской епархии ААЦ епископ Вртанес Абрамян - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` Հակոբավանքում© Sputnik / Janna PoghosyanԻնքը` Սրբազանը, առանց եկեղեցականին բնորոշ ֆանատիզմի (Արցախում առհասարակ բոլորի մոտ ֆանատիզմը դրսևորվում է Արցախի անվտանգության և ապագայի հանդեպ), ասում է՝ բանակի հզորացումն Արցախի համար ավելի կարևոր է, քան վանքերի վերանորոգումն ու կառուցումը։ Բայց նաև շեշտում է՝ ընտանիքի խնդիրները մեծ ու փոքր չեն լինում, և եթե հնարավորություն կա քայլ կատարել, որով թե՛ թշնամուն, թե՛ աշխարհին ցույց կտանք, որ Արցախը ապրում է և ապրելու է, ուրեմն դա պետք է հանձն առնել։Հակոբավանքի դրամահավաքը կատարվելու է reArmenia հարթակի միջոցով։ Հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը երեք պատճառ է բերում՝ ինչ կտա Հակոբավանքի վերանորոգումը։

Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Հակոբավանքի խաչքարերը© Sputnik / Janna Poghosyan«Նախ՝ մենք մշակութային պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ և պետք է հավուր պատշաճի պահպանենք, նորոգենք ու ներկայացնենք մեր արժեքները։ Երկրորդ՝ վանքի վերանորոգմամբ ապահովում ենք Մարտակերտի այս հատվածի հոգևոր կյանքի զարթոնքը։ Երրորդ՝ վանքի գործելը տուրիստական նոր ուղղություն կբացի, որը կներառի նաև հարակից տեսարժան վայրերը»։

Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Հակոբավանքը© Sputnik / Janna PoghosyanՀարակից տեսարժան վայրերն էլ չափից շատ են. հենց վանքի դիմաց բացվում է Կաչաղակաբերդ լեռը՝ 9-րդ դարում կառուցված բերդով, կամրջով, վանքով։ Լեգենդերից մեկի համաձայն՝ բերդն իր անունը ստացել է այն պատճառով, որ միայն «կաչաղակներին է հասանելի»։ Եվ իրոք, մագլցելու համար լեռը հեշտերից չէ, ինչով էլ տարբեր տարիներ գրավել է արշավականներին։ Ավելի բարդ է բարձրանալ մոտերքում գտնվող Անապատ բարձունքը, որտեղ գտնվում է 12-րդ դարում ստեղծված «Կոշիկ անապատ» հուշարձանախումբը՝ երեք եկեղեցիներով, բազմաթիվ խաչքարերով, ընդարձակ գերեզմանատնով, ջրամբարով, պարսպապատերով, ջրատար խողովակներով և այլ կառուցվածքներով։

Вид на крепость Качахакаберд с монастыря Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Հակոբավանքից բացվող Կաչաղակաբերդի տեսարանը© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանքի ներքևում էլ Քոլատակ գյուղն է, որում արդեն նախատեսվում է կառուցել WOW Glamping ճամբար՝ էկո վրաններով (առաջինը գործում է Լոռիի Դսեղ գյուղում)։ Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանն էլ ասում է՝ գյուղացիների շրջանում մտքեր կան հյուրատներ և տուրիստներին հետաքրքիր նախաձեռնություններ ստեղծել, միայն թե զբոսաշրջիկներն այստեղ երևան։

Село Колатак в Мартакертской области Арцаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Քոլատակ գյուղը© Sputnik / Janna PoghosyanՀայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (կարկառուն դեմքերից էր երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը) ճարտարապետներից Սամվել Այվազյանը և Աշոտ Հակոբյանը ներկայացնում են Հակոբավանքի պատմությունը ։ Պարզվում է՝ ամենահին հայկական խաչքարի պատվանդանը հենց այս վանքում է։Այն թվագրված է 853 թվականով, կառուցվել է Սողոմոն Մեծառաց եպիսկոպոսի հրամանով, վրան գրություն կա. «Կանգնեցրի ի ժամանակս Հովհաննես իշխանի»։ Խաչքարը չի պահպանվել, իսկ պատվանդանը վանքի երկու եկեղեցիներից մեկի պատերում է։ Չի բացառվում, որ Հայկական լեռնաշխարհում ավելի հին խաչքարներ էլ լինեն, բայց Հակոբավանքին ամենահինն է՝ կառուցման թվի նշված առումով։

Архитекторы Самвел Айвазян и Ашот Акопян на территории монастыря Акопаванк - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Աշոտ Հակոբյանը` Հակոբավանքում© Sputnik / Janna PoghosyanՎանքային համալիրն աշխարհիկ և հոգևոր մասերից է բաղկացած, աշխարհիկում ավանդատներն են, եղել են գրադարաններ, բուխարիներով տաքացվող բնակարաններ, մթերանոցներ, սեղանատուն, ախոռներ, պահակակետեր, ջրավազաններ և թոնիրներ։ Հոգևորում երկու եկեղեցի կա՝ հյուսիսայինը կամ Սբ. Նշանը և արևելյանը կամ Սբ. Աստվածածինը։ Ճարտարապետներն ասում են՝ խիստ հազվադեպ հանդիպող երևույթ է եկեղեցում մասունքների ցուցադրման խոռոչ ունենալը։ Իսկ հենց այդ խոռոչից կա երկու եկեղեցիներում էլ։Հավանաբար խոռոչներից մեկում պահպանվել է 4-րդ դարի եկեղեցական գործիչ Հակոբ Մծբնեցու աջը. Մծբնեցու անունով է վանքը կոչվում Հակոբավանք։ 19-րդ դարում Խրիմյան Հայրիկի հրամանով Մծբնեցու աջը Հակոբավանքից տեղափոխվել է Էջմիածին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։

Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021

Մասունքների ցուցադրման խոռոչ, Հակոբավանք© Sputnik / Janna PoghosyanՀակոբ Մծբնեցու անվան շուրջ շատ պատումներ կան, բայց ամենահետաքրքիրներից մեկն այն է, որ նա պատմությանը հայտնի առաջին մարդն է, որ բարձրացել է Արարատ լեռը։ Հայքում քրիստոնեության ամրապնդմանը զուգահեռ՝ Արարատ լեռը համարվել է սրբազան լեռ, բարձրանալն արգելված էր։ Սակայն Մծբնեցու կյանքի տարիներին քրիստոնեությունը դեռևս քարոզի փուլում էր, և եկեղեցականը միայնակ բարձրացել է Արարատը՝ Նոյան տապանի մասունքներն իջեցնելու և մարդկանց ջրհեղեղի ավանդապատումը ապացուցելու համար։ Հակոբավանքը կարելի է արշավականի, լեռներ սիրողի համար գտնված անկյուն համարել՝ դժվար հասանելի Կաչաղակաբերդն ու «Կոշիկ անապատ» հուշարձանախումը մի կողմում, մյուսում էլ՝ լեռնագնաց-եկեղեցականի այս ուշագրավ պատմությունը։

Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Հակոբավանքի խաչքարերը© Sputnik / Janna PoghosyanԸստ նախագծի՝ Հակոբավանք վանական համալիրի վերանորոգման համար անհրաժեշտ է 110 մլն դրամ։

Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Հակոբավանքից բացվող տեսարանը© Sputnik / Janna PoghosyanՎերանորոգման աշխատանքներն իրականացվելու են երեք տարում՝ երեք փուլերով։ Նախ վերականգնվելու է հյուսիսային եկեղեցին՝ նորոգումների հետ զուգահեռ այստեղ նախատեսվում է ապակյա ցուցադրում իրականացնել (նմանը կա Արենիի քարանձավում), ինչի շնորհիվ այցելողները կարող են տեսնել եկեղեցու՝ 7-15 դարերի պատկանող մշակութային շերտերը։

Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021

Հակոբավանքը© Sputnik / Janna PoghosyanՀյուսիսային եկեղեցուց հետո կվերանորոգվի արևելյան եկեղեցին, իսկ վերջում գավիթը և սյունասրահը։ Աշխատանքները նախատեսում են ավարտել 2024-ի հոկտեմբերին․ այդ ժամանակ էլ արդեն Քոլատակում կգործի առնվազն մեկ հյուրատուն, և հայ ու արտասահմանցի զբոսաշրջիկները Գառնի-Սևան-Դիլիջան, Գանձասար-Ամարաս-Դադիվանք զբոսուղիների կողքին կունենան նորը՝ Հակոբավանք-Կաչաղակաբերդ-Կոշիկ-Քոլատակը։

Հակաբավանքը - Sputnik Արմենիա

5/6© Sputnik / Janna Poghosyan

Հակաբավանքը

Հակաբավանքը - Sputnik Արմենիա

6/6© Sputnik / Janna Poghosyan

Հակաբավանքը

Զբոսաշրջիկները` Հակոբավանքում - Sputnik Արմենիա

1/6© Sputnik / Janna Poghosyan

Զբոսաշրջիկները` Հակոբավանքում

 Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը - Sputnik Արմենիա

2/6© Sputnik / Janna Poghosyan

Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը

Քոլատակ գյուղը - Sputnik Արմենիա

3/6© Sputnik / Janna Poghosyan

Քոլատակ գյուղը

Սամվել Այվազյանը` Քոլատակում - Sputnik Արմենիա

4/6© Sputnik / Janna Poghosyan

Սամվել Այվազյանը` Քոլատակում

Հակաբավանքը - Sputnik Արմենիա

5/6© Sputnik / Janna Poghosyan

Հակաբավանքը

Հակաբավանքը - Sputnik Արմենիա

6/6© Sputnik / Janna Poghosyan

Հակաբավանքը

Զբոսաշրջիկները` Հակոբավանքում - Sputnik Արմենիա

1/6© Sputnik / Janna Poghosyan

Զբոսաշրջիկները` Հակոբավանքում

 Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը - Sputnik Արմենիա

2/6© Sputnik / Janna Poghosyan

Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը

Քոլատակ գյուղը - Sputnik Արմենիա

3/6© Sputnik / Janna Poghosyan

Քոլատակ գյուղը

08:28 01.11.2021 (Թարմացված է: 15:34 06.11.2021)

Նախորդ

Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օր

Հաջորդ

Երկու խոսք Ավետարանների մասին

Հաջորդ
Երկու խոսք Ավետարանների մասին

Երկու խոսք Ավետարանների մասին

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.