Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Երկու խոսք Ավետարանների մասին

6 Օգոստոսի, 2022
Աստվածաբանություն
Երկու խոսք Ավետարանների մասին
0
Կիսումներ
73
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

            Քրիստենեության ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ, բաղկացած է երկու գլխավոր մասերից` Հին Կտակարանից և Նոր Կտակարանից: Հին Կտակարանը սկսվում է արարչագործության պատմությունից և ավարտվում Հիսուս Քրիստոսի մասին մարգարեություններով: Իսկ Նոր Կտակարանը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծնունդով և ավարտվում է Քրիստոսի Երկրորդ գալստյան մասին պատմող Հայտնության գրքով: Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի, վարդապետության, խաչելության ու Հարության մասին է պատմվում, ապա ներկայացվում է առաքյալների գործունեությունը, քարոզչությունը, համայնքների հիմնադրումը: Նոր Կտակարանում ամփոփված են նաև առաքյալների կողմից տարբեր եկեղեցիներին ուղղված նամակները: Հիսուսի աշակերտները ամենուրեք տարածում էին իրենց Ուսուցչի ծննդյան, աշխարհ գալու, վարդապետության, և ամենակարևորը` Հարության մասին պատմությունները, որ բարի լուր էին աշխարհի բոլոր մարդկանց համար: Այդ բարի լուրը կամ ավետիսը երկրորդ դարից սկսած «ավետարան» անունը տրվեց Նոր Կտակարանի առաջին չորս գրքերին` Ավետարան ըստ Մարկոսի, Մատթեոսի, Ղուկասի, Հովհաննեսի:            Հայտնի է, որ չորս ավետարանները գրվել են հիսուն թվականից հետո: Մինչ այդ առաքյալները հարկ չէին համարում գրի առնել ավետարանները, քանի որ ողջ Պաղեստինում Հիսուսի մասին բոլորը գիտեին: Առաքյալներն էլ անգիր գիտեին բոլոր պատմությունները, որոնք իրենց աչքով էին տեսել, և ամենուրեք խոսում էին այդ մասին: Մյուս կողմից առաքյալները սպասում էին, որ շուտով կլինի երկրորդ գալուստը: Բայց երբ տեսան, որ Երկրորդ գալուստը «ուշանում է», մյուս կողմից Քրիստոսին աշակերտած մարդիկ մահանում են` իրենց հետ տանելով Հիսուսի մասին բոլոր ճշմարտությունները, որոշեցին գրի առնել դրանք և փոխանցել սերունդներին:

            Նոր Կտակարանում եղած չորս ավետարաններից բացի, կան նաև այլ ավետարաններ՝ գրված ավելի ուշ շրջանում և համարվում են ոչ կանոնական, այսինքն ոչ ճշմարիտ: Դրանք ընդունելի չեն Եկեղեցու կողմից: Իսկ ահա Նոր Կտակարանի չորս ավետարանները, համարվում են կանոնական, քանի որ այդ գրքերը գրվել են առաքյալների կամ նրանց անմիջական աշակերտների կողմից, առաջին դարից ոչ ուշ, և ընդունելի և համընդանուր ճանաչելի են եղել վաղ քրիստոնեական եկեղեցիների կողմից: Համառոտ ներկայացնենք Նոր կտակարանի չորս ավետարանները:           

Մարկոսի Ավետարանը չորս Ավետարաններից ամենակարճն ու հնագույնն է:  Հեղինակը, հնուց ի վեր, համարվում է Հովհաննես Մարկոսը, որի մասին տեղեկություններ ունենք «Առաքյալների գործերը» գրքից և առաքելական նամակներից (Կղ 4.10, Փլմ 24, Բ Տմ 4.11, Ա Պտ 5.13): Մարկոսը եղել է Պողոսի և Բառնաբասի ուղեկիցը և որոշ ժամանակ աշակերտել Պետրոս առաքյալին: Գործք 12:12-ից հայտնի է դառնում, որ Մարկոսի մոր` Մարիամի տունը առաքյալների աղոթավայրն էր Երուսաղեմում: Կարծվում է, որ Հիսուսի ձերբակալության ժամանակ մերկ փաղչող երիտասարդը հենց Մարկոսն է եղել (Մարկ. 14:51-52): Ըստ ավանդության` Մարկոսը եղել է Ալեքսանդրիայի առաջին եպիսկոպոսը և նահատակվել է այդտեղ քսան տարի եպիսկոպոսություն անելուց հետո: Մարկոսի ավետարանն ուղղված է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին: Գրվել է 64-70 թվականների միջև, Հռոմում: Եկեղեցական ավանդության մեջ Մարկոս ավետարանիչի խորհդրանիշն է համարվում առյուծը, քանի որ Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդի է։ Մարկոսի ավետարանը կարող եք կարդալ այստեղ.

Մատթեոսի ավետարանը Հիսուսի կյանքը ու վարդապետությունը ներկայացնում է որպես հինկտակարանյան մարգարեությունների իրականացում: Հեղինակը  Մատթեոս առաքյալն է, որը կոչվել է նաև Ղևի (Մր 2.14, Ղկ 5.27): Մատթեոսը պաշտոնով մաքսավոր էր, այսինքն՝ հարկահավաք, երբ Հիսուսը առաքելության կանչեց նրան: Եղեկեցու Ավանդության համաձայն նահատակվել է Եթովպիայում: Այս ավետարանն ուղղված է հրեա քրիստոնյաներին: Գրության վայրի և ժամանակի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Ուսումնասիրողների մեծ մասը սակայն գրության վայր է համարում Անտիոքը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մատթեոսի ավետարանը գրվել է Մարկոսի ավետարանից հետո և ծանոթ է եղել արդեն երկրորդ դարի սկզբին, ենթադրվում է, որ ավետարանը գրվել է 70 թվականից հետո և 100 թվականից առաջ: Եկեղեցական ավանդության մեջ Մատթեոս ավետարանիչի խորհդրանիշն է համարվում մարդ-հրեշտակակերպը, քանի որ Մատթեոսն իր ավետարանը սկսում է Հիսուսի մարդեղության պատմությամբ: Մատթեոսի ավետարանը կարող եք ընթերցել այստեղ.

Ղուկասի ավետարանը երրորդն է ավետարանների շարքում: Պողոս առաքյալի թղթերում նշվում է Ղուկաս անունով մի բժշկի մասին (Կող. 4:14, Փիլ. 1:24, 1 Տիմ. 4:11): Հենց այս Ղուկասն էլ երրորդ ավետարանի հեղինակն է: Նա, Պողոսի աշակերտն ու գործակիցը լինելով, շատ անգամ ճանապարհորդել էր նրա հետ: Ղուկասը ծնունդով Անտիոքից էր և ըստ ավանդության եղել է Հիսուսի 72 աշակերտներից մեկը: Որոշ մեկնությունների համաձայն՝ Էմմավուսի ճամփորդներից մեկը (Ղուկ. 24:13) Ղուկասն է եղել: Ավետարանի հասցեատերը, ըստ ավետարանի, Թեոփիլոսն է, որը հավանաբար հռոմեացի պաշտոնյա էր, որին հեղինակը ցանկանում էր պատմել Քրիստոսի մասին: Ի դեմս Թեոփիլոսի, Ղուկասն իր ավետարանն ուղղել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին: Հավանական է համարվում, որ գրվել է Եփեսոսում՝ 70 թվականից ոչ շատ ուշ: Ղուկասի ավետարանն սկսվում է տաճարում Զաքարիայի կողմից զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Այդ պատճառով էլ Ղուկաս ավետարանիչի խորհրդանիշ է համարվում եզը: Ղուկասի ավետարանը կարող եք ընթերցել այստեղ.

            Հովհաննեսի ավետարանի հեղինակը, ըստ երկրորդ դարի եկեղեցական հայրերի վկայությունների, Հովհաննես առաքյալն է` Հիսուսի սիրելի աշակերտը (հմմտ. 19:27): Հովհաննեսը Զեբեդեոսի ու Սողոմեի զավակն է և Հակոբոս առաքյալի եղբայրը: Հիսուսը նրան կանչեց, երբ նա ձկնորսություն էր անում (Մտ 4.21, Մր 1.19, Ղկ 5.10): Նա եղել է Հիսուսի մտերիմ առաքյալներից մեկը և բացառիկ առիթներով Պետրոսի և Հակոբոսի հետ եղել է Հիսուսի հետ (Մտ 17.1, Մր 9.2, Ղկ 9.28, Մր 5.37, Ղկ 8.51, Մտ 26.37, Մր 14.33, Հհ 13.23, 19.26-27): Այս ավետարանը ուղղված է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին: Ավետարանը գրվել է առաջին դարի վերջին կամ երկրորդ դարի սկզբում: Գրության վայր է համարվում Եփեսոսը: Հոհվհաննես ավետարանչի խորհրդանիշն է արծիվը, քանի որ նա Ավետարանի սկզբում վեր սավառնելով հայտարարում է Քրիստոսի Աստվածության մասին: Հովհաննեսի Ավետարանն զգալիորեն տարբերվում է մյուս Ավետարաններից: Այս Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Աստծու Խոսքը, որ մարմին եղավ և բնակվեց մեր մեջ: Ինչպես հեղինակն է ասում, այս Ավետարանը գրվեց, որպեսզի ընթերցողները հավատան, որ Հիսուսն է խոստացված Փրկիչը՝ Աստծու Որդին, և հավիտենական կյանք ունենան (20.31): Հովհաննեսի ավետարանը կարող եք ընթերցել այստեղ.

Աստվածաշունչը և մասնավորապես Ավետարանները թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով և համարվում են ամենաընթերցվող գրքերը: Այս չորս ավետարանների պատմությունները և առակները, բացի իրենց հոգևոր-կրոնական ու պատմական կարևոր նշանակությունից, նյութ են հանդիսացել համաշխարհային արվեստի համար. ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, գրականություն և այլն:

Ավետարանների ներածությանը, համառոտ բովանդակությանը և գործող անձանց կարող եք ծանոթանալ հետևյալ գրքերում.

  • Եզնիկ արք, Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Երևան, 2016,
  • Շնորհք արքեպս. Գալուստեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997,
  • Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003,
  • Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։

Tags: ԱստվածաշունչԱվետարանՆոր Կտակարանի ներածությունՍուրբ Գիրք
Նախորդ

Մշակութային և հոգևոր պատերազմի հերթական ճակատամարտը․ Արցախում վերականգնվում է Հակոբավանքը

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից <>

Հաջորդ
Երկու խոսք Ավետարանների մասին

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից <>

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.