ԱՇԽԱՏԻՐ ԱՌՅՈՒԾԻ ՀԵՏՔԵՐ ԹՈՂՆԵԼ ՑԵՂԻԴ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԵՎ ԲՆԱ՛Վ Ի՛ ՄՏԱԾԻՐ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՄԻ ՕՐ ԱՂՎԵՍԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ԱՊԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՌԵԼ ԹՈՂԱԾԴ ՀԵՏՔԵՐԻ ՎՐԱ: Սո՞ւրը թե գրի՞չը: — Թե՛ մեկը, թե՛ միուսը — ես սիրեցի ու գործածեցի երկուսն էլ: Սակայն, դրված երկընտրանքի առջև՝ ես պիտի նախընտրեի առաջինը, քանզի լինում են ժամանակներ, երբ գրիչը, խոսքը,
ճշմարտությունը իրենց ճամբան հարթելու համար կարիք են զգում սրի:
Սիրո՜ւմ եմ գրիչը, որը, միաժամանակ, և՛ սուր է, որ գիտէ ի պաշտպանության արդար դատերի հազար սրազեն բազուկներ բարձրացնել:
Սիրո՜ւմ եմ սուրը Հայոց արքայի, որը «գետին չընկավ», այլ իբրև հրեղեն կանթեղ, մնաց կախված Սեպուհ լեռների վրա, և պատմության անաստղ գիշերներին հայու դարավոր ճամբան լուսավորեց:
Սուր և գրիչ — աստվածայի՜ն զենքեր, տրված մարդուն՝
պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում
— իմ ձեռքում էլ հաճախ փոխարինեցին իրար:
և… չպարտվեց, «գետին չընկավ» և իմ սուրը…
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ