«Պատվի համար» ֆիլմը նկարահանվել է 1956 թվականին, Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն պիեսի հիման վրա։
Սյուժե
Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն պաշտպանելու համար հայրը պատրաստ է ամեն ստորության։
Դերերում
Էլիզբարով — Հրաչյա Ներսիսյան
Սաղաթել — Ավետ Ավետիսյան
Մարգարիտ — Վարդուհի Վարդերեսյան
Բագրատ — Արտյոմ Կարապետյան
Սուրեն — Կարպ Խաչվանքյան
Օթարյան — Խաչիկ Նազարեթյան
Կարինյան — Գուրգեն Գաբրիելյան
Ռոզալիա — Մ. Թբիլելի
Երանուհի — Ամալյա Արազյան
Վերգինե — Վարդուհի Շահսուվարյան
Մադմուազել Օռլի — Գ. Սուպրունովա
Ստեղծագործական խումբ
Ռեժիսոր — Արտաշես Հայ-Արտյան
Սցենարի հեղինակ — Լևոն Ղարագյոզյանը