Ազգի ուժը որտե՞ղ կկայանա. իր դրամի՞ մեջ, իր զենքի՞: Ո՛չ: Իր բարոյական, իր գիտակցական, մարդկային, հոգեւոր ըմբռնումին մեջն է ազգի ուժը: Տվե՛ք դրամը մի հիմար տղայի, կերթա եւ կմսխի: Տվեք զենքը մի հիմարի ձեռքը, ոճրագործ կդառնա: Հետեւաբար՝ մարդն է կարեւորը, ազգի մեջ բարոյական ըմբռնումն է կարեւորը: Եթե ինձ հարցնեն, թե որո՞նք են առաջին, երկրորդ և երրորդ կարիքները Հայաստանի, ապա երեք անգամն էլ նույնը պատասխանը պիտի տամ՝ մարդն է, մարդն է, մա՛րդը: