Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հեքիաթներ

Իմաստուն պատասխաններ

21 Նոյեմբերի, 2021
Հեքիաթներ
Իմաստուն պատասխաններ
0
Կիսումներ
46
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ռուսական ժողովրդական հեքիաթ

Մի զինվոր քսանհինգ տարի ծառայեց թագավորական զորքում, բայց թագավորի երեսը չտեսավ: Ծառայությունից վերադարձավ տուն, ու որ թագավորից հարցնում էին, չէր իմանում ինչ ասի: Դե ծանոթ-բաերկամներն էլ սկսեցին նախատել:

— Բա էսպես բան քսանհինգ տարի ծառայես ու թագավորի երեսը չտեսնե՞ս:

Զինվորը ամոթից վեր կացավ ու ճամփա ընկավ թագավորի մոտ: Եկավ պալատ, թագավորը հարցրեց:

— Ի՞նչ կա զինվոր:

— Էսպես, էսպես, ձերդ պայծառափայլություն, քսանհինգ տարի աստծո ու քո առաջ բարով խերով ծառայել եմ ,բայց դե երեսդ չեմ տեսել, հիմա եկել եմ տեսնեմ:

— Դե տես:

Զինվորը երեք անգամ թագավորի չորս կողմը պտտվեց ու լավ մտիկ տվեց:

Թագավորը թե`

— Հը՞, լա՞վն եմ , թե՞ չէ:

— Լավն ես, — ասաց զինվորը:

— Դե հիմա ասա` երկինքը երկրից շա՞տ է բարձր:

— Էնքան բարձր է, որ էնտեղ գոռում են, էստեղ լսվում է:

— Բա երկրի լենքն ինչքա՞ն է:

— Էնքան, որ էնտեղ արևը դուրս է գալիս, էնտեղ մայր է մտնում:

— Բա երկրի խո՞րքը:

— Ես մի պապ ունեի, սրանից մի իննսուն տարի առաջ մեռավ, հողը դրինք, էն օրվանից մինչև հիմի տուն չի հասել` վայ թե խորն է:

Հետո թագավորը զինվորին զնդանը գցեց ու ասավ:

— Քեզ տեսնեմ, զինվոր, մոտդ երեսուն ղազ կղրկեմ, մի-մի փետուր կպոկես:

Թագավորը կանչեց երեսուն հարուստ վաճառական ու զինվորին տված հանելուկները սրանց առաջարկեց: Սրանք մտածեցին, մտածեցին, ու որ պատասխան չտվին, թագավորը հրամայեց նրանց էլ զնդան տանել : Զինվորը հարցրեց, թե.

— Ձեզ ինչո՞ւ են էստեղ բերել, վաճառական-տղերք:

— Բա գիտես` թագավորը մեզ հարցեր տվեց. թե` հեռու է երկինքը երկրից, ինչքան է երկրի լենքը, ինչքան է խորքը: Դե մենք էլ խեղճ-անգրագետ մարդիկ, պատասխանը չգտանք:

— Եկեք ամենքդ հազար ռուբլի տվեք, պատասխանն ասեմ:

— Արի, ախպեր, մենակ թե ճիշտն ասես:

Զինվորը փողն առավ ու խրատ տվեց, թե թագավորի հանելուկները ոնց են լուծելու:

Մի երկու օր հետո թագավորը զինվորին ու վաճառականներին կանչեց, էլի էն նույն հանելուկները տվեց: Վաճառականները շուտ-շուտ պատասխանը տվին ու գնացին իրենց տները:

— Հը՞, զինվոր,մի-մի փետուր պոկեցի՞ր:

— Հա, տեր-թագավոր, էն էլ`ոսկի:

— Տունդ շա՞տ է հեռու:

— Էստեղից չի երևում, հեռու կլինի:

— Դե առ քեզ հարյուր ռուբլի` աստված քեզ հետ:

Զինվորը ետ դառավ տուն ու ուզածի պես հարուստ կյանք քաշեց:

Աղբյուր՝ Impoqrik.am

Նախորդ

Ոսկի քաղաքը

Հաջորդ

Գոհանամք. հատված Կոմիտասյան Պատարագից

Հաջորդ
Գոհանամք. հատված Կոմիտասյան Պատարագից

Գոհանամք. հատված Կոմիտասյան Պատարագից

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.