«Հայի պատերազմը երբեք չի ավարտվելու… Մի օր փամփուշտները պետք կգան»:
ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի ֆիլմը նվիրված բանաստեղծ, ազատամարտիկ ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ հիշատակին
Չկրակված փամփուշտներ, Արցախի գոյամարտի դրվագները պատկերող ֆիլմ՝ նկարահանված 2006 թվականին։
Սյուժե
Ֆիլմը նվիրված է արցախյան ազատամարտում զոհված բանաստեղծ Աղվան Մինասյանին։ 1990-ականներին Արցախի ազատագրության համար մղվող պատերազմում Սիսիանի շրջանից կամավորագրված ազատամարտիկների հրամանատարի կրտսեր եղբայրը, արդեն երիտասարդ պոետ, փոքր տարիքից էր ըմբոստ, հայրենասեր ու իր նպատակներին հասնելու գործում համառ պայքարող, նա չէր կարող չմասնակցել հայրենիքի պաշտպանությանը և, մի ձեռքում զենքը, մյուսում գրիչը, մարտնչում է թշնամու դեմ ու զոհվում[1]։
Ֆիլմում հնչում են Աղվան Մինասյանի բանաստեղծությունները՝ հեղինակի և Ս. Թադևոսյանի ընթերցմամբ, Դավիթ Ամալյանի «Քույր իմ բարի» (խոսք՝ Աղվան Մինասյանի), Արսեն Համբարյանի «Մեր Հայաստան» (գործիքավորող՝ Արտեմ Խաչատուր), «Մենակի հիշատակին» (խոսք՝ Վանա Իշխանի) երգերը, հատվածներ Արտո Թունջբոյաջյանի, Ավետ Տերտերյանի երաժշտական ստեղծագործություններից։
Դերերում
- Աղվանը պատանի – Տիրայր Մինասյան
- Աղվանը երիտասարդ զինվոր — Գոռ Հակոբյան
- Աշոտ Մինասյան — Աշոտ Մինասյան
- Հրանտ Մինասյան — Հրանտ Մինասյան և Դերենիկ Մարտիրոսյան
Դրվագներում
Գ. Թադևոսյան, Հ. Կարապետյան, Մ. Հովհաննիսյան, Մ. Գասպարյան, Ա. Կարապետյան, Ա. Վարդանյան, Մ. Գաբրիելյան, Վ. Ղալումյան, Գ. Մեսրոպյան, Ա. Բաբաջանյան, Ռ. Ֆիլիպոսյան, Ս. Գրիգորյան, Ա. Պետրոսյան, Լ. Հովհաննիսյան, Ռ. Օհանյան, Գ. Բախշյան, Կ. Մինասյան, Ս. Մինասյան, Ծ. Բախշյան, Վ. Գևորգյան, Հ. Գևորգյան, Ա. Ավչյան, Ա. Մելքումյան, Ա. Օհանյան, Ա. Հովհաննիսյան, Պ. Հայրապետյան, Վ. Յաղմուրյան, Արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Հովսեփյան, Վահե սարկավագ Հովհաննիսյան, Բաբիկ դպիր Վարդանյան, ժամկոչ Զավեն Վարդանյան, Վ. Հայրապետյան, Վ. Գրիգորյան։