Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Գանձեր

Պետրոս Ղափանցի․ Առավոտյան քաղցր և անոյշ

14 Հունվարի, 2023
Գանձեր
Պետրոս Ղափանցի․ Առավոտյան քաղցր և անոյշ
0
Կիսումներ
156
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Առաւօտեան քաղցր և անոյշ հովերըն,
Մերձեալ հընչեն մեղմով թըփոցդ քովերըն,
Արդ, ծածանին աչացս լըցեալ ծովերըն,
Բացիր, բացիր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Տեսեալ զծաղկունս զամէնն ինձ փուշ վարկանեմ,
Թևօք բախեալ զսիրտ իմ քնքուշ հարկանեմ,
Զցաւ սըրտիս, ահա, քեզ յուշ արկանեմ.
Բացիր, բացիր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Քանի ողբամ՝ նոր ի նորոյ խոցոտիմ,
Զփայլուն գեղդ ի միտ բերեալ բոցոտիմ,
Յորդ արտասուօք ցայգ ու ցերեկ թացոտիմ.
Բացիր, բացիր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:

Պետրոս Ղափանցու «Առավոտեան քաղցր և անոյշ» տաղն է՝ Արմենուհի Սեյրանյանի կատարմամբ՝ հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կազմում: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:

Պետրոս Ղափանցու մասին մեզ հասած տեղեկությունները խիստ կցկտուր են, այն էլ կյանքի վերջին տարիների մասին: Սյունեցի է, ծնվել է հավանաբար Կապան քաղաքում՝ 18-րդ դարասկզբին: 1753-56 թթ. եղել է Էջմիածնի միաբան: Պետրոս Ղափանցու տաղերը մեծ տարածում են գտել ժողովրդի մեջ, բայց ընկալվել են որպես ժողովրդական երգեր: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, 1722-ին Պետրոս Ղափանցին հրատարակում է իր բանաստեղծությունների ժողովածուն՝ «Գրքոյկ կոչեցյալ Երգարան»: Նրան հաճախ համարում են սիրո երգիչ, սակայն նրա տաղերի հիմնական թեման ազատասիրությունն ու հայրենիքն են:

Այս տաղը երգ է՝ նվիրված հայրենիքին, որտեղ գովերգվում են նրա գեղեցկությունները: Առաջին տան մեջ ասվում է. առավոտյան քաղցր և անուշ հովերը մեղմորեն խաղում են թփերիդ մեջ (դիմում է հայրենիքին), և ծովերդ ծածանվում են աչքերիս առաջ: Ապա կոչ է անում, բացվիր, բացվիր, իմ աննման, կարմիր վարդ, գեղեցկությունդ նման է արեգակի վառվառմանը, բոցկլտալուն: Ինչպես տեսնում եք, Պաղտասար Դպիրի խոսքի արձագանքն է, երբ, դարձյալ դիմելով հայրենիքին, ասում էր արթնացիր քո արքայական քնից: Թե՛ 18-րդ դարի հային, թե՛ մեզ՝ 21-րդ դարում ապրող հայերիս հուզում է նույն խնդիրը: Մեր հայրենիքը դեռ գտնվում է արքայական քնի մեջ, և երազում ենք, որ արթնանա ու կատարի արքայավայել գործեր: Նա մի աննման, կարմիր, բայց դեռ չբացված վարդ է, որ բացվելով՝ հիացնելու է իր անուշ բույրով ու գեղեցիկ տեսքով: Հաջորդ տներում ասվում է, որ քանի ողբում է իր ժամանակների մռայլ վիճակի համար, այնքան խոցոտվում է իր սիրտը, հայրենիքի փայլուն գեղեցկությունը միտքը բերելով՝ բոցավառվում է սիրտը, և հորդ արտասուքով գիշեր ու ցերեկ թրջվում: Եւ ամեն տան վերջում կոչ է անում աննման ու կարմիր իր վարդ-հայրենիքին՝ բացվել, որի գեղեցկությունը նման է բոցկլտացող արեգակի:

Թե՛ Պաղտասար Դպիրը, թե՛ Պետրոս Ղափանցին ստեղծեցին ժամանակակից բանաստեղծությանը մոտեցող հակիրճ բանաստեղծական ձևեր: Սակայն դրանք շարունակեցին կապված մնալ երաժշտական եղանակներին:
Պետրոս Ղափանցին մահացել է 1784 թվականին, Նիկոմեդիայում:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան

Նախորդ

Շողագավանք վանական համալիր

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ: Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ: Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ: Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.