Երգ երգոց 8.14
14 «Փախի՛ր, իմ սիրեցեա՛լ, այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»:
Օսեե 14.6-8
6 Ես ցօղ կդառնամ Իսրայէլի համար, նա կծաղկի, ինչպէս շուշանը, եւ իր արմատները կտարածի, ինչպէս լիբանոսը: Կընդարձակուեն նրա ճիւղերը, 7 նա կդառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կբուրի ինչպէս կնդրուկի բոյր: 8 Կդառնան եւ կնստեն նրա յարկի տակ, կապրեն եւ ապահով կլինեն ցորենով, նա կբողբոջի ինչպէս որթատունկ :
Բ Կորնթացիներ 6.16-7.1
6.16 Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը: 7.1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:
Ավ. ըստ Ղուկասի 8.1-3
1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծոյ արքայութիւնը: Եւ նրա հետ էին տասներկուսը 2 եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթ դեւ էր դուրս եկել, 3 Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան: