Անահիտ, հայկական անիմացիոն մուլտֆիլմ, որն էկրան է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին։ «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Ֆիլմը նվիրված էր Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին։
Մուլտֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը։ Բեմադրող նկարիչն է Էռնեստ Մուրադյանը: Պրոդյուսերական աշխատանքներն իրականցրել է Շարմ Հոլդինգը: Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան:
Սյուժե
————————
Պատմություն երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի և արքայազն Վաչագանի մասին։ Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում։ Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ և պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի, ու նաև սիրել։
Մուլտֆիլմը պատմում է չարի և բարու մասին: Իսկական և անկեղծ սիրո դրսևորման մասին, պատմում է հոգատարության և անշահախնդրության մասին:Մուլտիֆիլմում արծարծվում է իշխանատենչության մասին և դրան հակազդող հայրենասերների սխրանքների մասին:Ֆիլմը սովորեցնում է լինել ազնիվ, անշահախնդիր, հայրենասեր և ամենակարևորը բարի և նվիրված:
«Մենք ընդամենը նախշ ենք կարպետի, այսօր արքա ես, վաղը՝ ով գիտի…»
Հնչյունավորողներ
——————————
Անահիտ — Նազենի Հովհաննիսյան
Վաչագան — Խորեն Լևոնյան
Ազար — Ռաֆայել Քոթանջյան
Շուշան — Շուշան Պետրոսյան
Սերոբ — Հրանտ Թոխատյան
Էնվեր — Դավիթ Բաբայան
Անդոկ — Մկրտիչ Արզումանյան
Պետրոս, Զանգի — Վարդան Զադոյան
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Եգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը։