Անեցիները։ 1211 թ. նկարիչ Մարգարեն Սահակ Անեցու պատվերով Անիի Բեխենց վանքում նկարազարդելով «Հաղբատի Ավետարանը» (ձեռագիրը հետագայում է այդպես կոչվել գրչության վայրի անունով), խորանների լուսանցքներում պատկերել է իր և ստացողի ծանոթներից ոմանց։ Այս նկարում առանձին կերպարները մեկտեղված են. աջից առաջինը Աբրահամ աբեղա կազմարարն է, որը Հոռոմոսի վանքում կազմել է մատյանը, նրա մոտ՝ գավազանով՝ Բեխենց վանքի վանահայր Եղբայրիկը, ապա՝ Շերանիկը, որի մոտ նկարիչը մտերմաբար գրել է՝ «Շերանիկ, քանի գաս, ձուկն բեր»։ Չորրորդի անունը, որը թերևս գավով գինի է բերում, չգիտենք։ Արվեստաբանները նրան պայմանականորեն «մատռվակ» են կոչում։ Ահա այսպիսի հագուկապով են եղել Անեցիները)))
Կարեն Մաթևոսյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր