Ճարտարապետ և քանդակագործ Սիրանեսը Նորավանքում Տարսայիճ Օրբելյան իշխանի պատվերով 1275-ին կառուցած եկեղեցու արևմտյան ճակատի պատուհանը յուրօրինակ շրջանակով է պսակել։ Վերին սլաքաձև հատվածի չորս կողմերում գրել է` ՏՐ ԱԾ ՅՍ ՔՍ,այսինքն` Տ(Է)Ր Ա(ՍՏՈՒԱ)Ծ Յ(ԻՍՈՒ)Ս Ք(ՐԻՍՏՈ)Ս։ Ներսի կողմում` ԱՒԳՆԷԱ (օգնէա), առաջին 4 և վերջին տառը` մեկ փակագրի մեջ։ Իսկ ներքևում` ՏԱՐՍԱԻՃԻ. բոլոր տառերը` մեկ փակագրի մեջ։ Փաստորեն, ընդամենը 9 տառ ու 2 փակագիր գործածելով գրել է. «ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԱՒԳՆԷԱ ՏԱՐՍԱԻՃԻ» (37 տառ)։
Կարեն Մաթևոսյան