Ծիծեռնավանքը Հայաստանի նշանավոր ուխտավայր-եկեղեցիներից է՝ կառուցված համանուն գյուղի հյուսիս-արևմտյան եզրին, Հակարի գետի Աղավնո վտակի աջ ափին, Աղավնոյի և Խոզնավար ձորերով եզերված հրվանդանի վրա: Պատմական Սյունիքի Աղահեճ (Քաշաթաղ) գավառում վաղ միջնադարում հիմնված այս եկեղեցին հնուց ի վեր եղել է հայոց սիրված ուխտատեղիներից մեկը, ուր առանձնապես շուքով են նշվել Ս. Համբարձման և Ս. Խաչի տոները։
Վանքը հայտնի է Ծիծեռնավանք, Ծիծառնավանք, Ծիծեռնակավանք, Ծիծառնեկու, Ծիծառնա-, Ծիծառնո-, Ծիծառնու-, Ծիծեռնակի — վանք անվանումներով։ Ըստ ավանդության՝ այստեղ է թաղված Պետրոս առաքյալի ճկույթը, որից էլ վանքը ստացել է իր անվանումը (հին հայերենում ծիծեռն կաճ ծծեռն նշանակում է ճկույթ)։ Միջնադարյան ներբողներից մեկում Ծիծեոնավանքն անվանվում է Մատնեվանք, ինչն անկասկած առնչվում է սրբի մատի այստեղ թաղված լինելու առասպելին։ Ուշագրավ է, որ Ս. Խաչի գերեվարման և Հերակլ կայսեր կողմից 614-ին այն Երուսաղեմ վերադարձնելու հայկական ավանդություններում Քրիստոսի խաչելության խաչափայտը կոչվում Է նաև «Ծիծեռնայ խաչ»: Կա նաև այլ կարծիք, համաձայն որի վանքն իր անվանումը ստացել Է ժողովրդի սիրած և պաշտամունքի առարկա թռչնի՝ ծիծեռնակի անվանումից։ Ուշագրավ է Ծիծեռնավանքի հետ կապված մեկ այլ առասպել, համաձայն որի եկեղեցու շինարարության ժամանակ օձը թունավորում է հարյուրավոր մշակների համար մեկ մեծ կաթսայում եփված ճաշը։ Այդ տեսնելով մի ագռավ թևածում և զգուշացնում է մարդկանց, սակայն վերջիններս չհասկանալով թռչնի վարքը, սատկեցնում են նրան։ Այնուհետ իրազեկ դառնալով եղելությանը, ագռավին պատվով թաղում են, տեղը կոչում Ագռավի Գերեզման, իսկ եկեղեցու պատին քանդակում օձի պատկերը։ Հավանաբար այս ավանդության համար քիմք է ծառայել կենտրոնական նավի հյուսիսային մույթերից մեկի իրար փաթաթված երեք օձերի եզակի հարթաքանդակը։
Ծիծեռնավանքը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Սյունյաց նախարար Վասակի որդի Փիլիպպեի 844 թ.՝ Տաթև գյուղը Տաթևի վանքին հանձնելու նվիրատվական փաստաթուղթը վավերացնելու կապակցությամբ, որին մասնակցող անձանց թվում հիշատակվում Է նաև Ծիծեռնավանքի վանական Ստեփանոսը։ Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշատակում Է Սյունիքի եկեղեցիների շարքում՝ որպես նահանգի 30 նշանավոր վանքերից մեկը, որը պատկանում էր Տաթևի թեմին։ XIII դ. վանքի շրջակայքում տարածվող Ծիծեռուվանք գյուղը Տաթևի վանքին տարեկան վճարում էր 10 արծաթ հարկ։ Հարկի չափը վկայում է գյուղի միջինից փոքր ինչ մեծ շեն լինելը։ «Ծիծեռնայ վանքը» վկայված է նաև Վարդան վարդապետի Աշխարհացույցում։ 1999 թ. պեղումների ժամանակ հայտնաբերված Մարկոս Պարունտերի (պարոնտերի) տապանաքարը լրացնում Է XV-XVI դդ. հայոց վերնախավի մասին մեր ունեցած կցկտուր տեղեկությունները և շեշտում Ծիծեռնավանքի նշանակությունը։
Համաձայն պարսպի մուտքի վերևում քանդակված, այժմ չպահպանված արձանագրության, 1613 թ. Հայկազ իշխան ջանքերով հիմնովին վերակառուցվում է համալիրը շրջափակող պարիսպը։ Վերջինիս կից հետագայում կառուցվում է սեղանատուն։ Հավանական է, որ այս շրջանում Ծիծեռնավանքը վերածվում է վանք-ամրոցի, մի երևույթ, որը լայն տարածում ուներ Հայաստանում XVII-XVIII դդ. և պայմանավորված էր երկրի խիստ անկայուն քաղաքական վիճակով։ 1655թ. Թովմա վարդապետ Վանանդեցին Հայաստանի մեծ սրբավայրերին նվիրված իր ներբողում անդրադառնում Է նաև Ծիծեռնավանքին, անվանելով այն փառահեղ անցյալ ունեցող վանք։ XVII դ. մի հիշատակության համաձայն «Ծիծեռնեկու սուրբ վանքը»-ը հայոց նշանավոր ուխտատեղիներից էր և հարկատու Տաթևի վանքին։ Ըստ եկեղեցու հարավ-արևմտյան մուտքի վերևում զետեղված շինարարական արձանագրության, 1779 թ. վերակառուցվում են եկեղեցին և զանգակատունը։ Մինչև XIX դարի կեսերը վանքի և համանուն հայաբնակ գյուղի գործունեության մասին են վկայում եկեղեցու մերձակա գերեզմանոցում հայտնաբերված 1801 և 1Ց48 թվակիր արձանագրությամբ տապանաքարերը։ Ծիծեռնավանք գյուղը և եկեղեցին Цицирна Ванк անունով հիշատակվում են Ռուսական կայսրության ժամանակ կազմված փաստաթղթերում և քարտեզներում։ XIX դ. վերջերին Ծիծեռնավանք գյուղում բնակվում Էին 70 տուն հայ և 30 տուն վերաբնակեցված այլազգի բնակիչներ, իսկ XX դարի սկզբներին՜ 25 տուն հայեր և 100 տուն մահմեդական քրդեր, որոնք գյուղը վերանվանում են Զեյվա։ Ծխական եկեղեցու վերածված Ծիծեռնավանքը հայտնի էր Ս. Ստեփանոս Նախավկա կամ Ս. Մինաս անվամբ։ XXդարի սկզբին տեղի ունեցած հայ-թուրքական ընդհարումների հետևանքով և փոխադարձ անհանդուրժողականության պայմաններում հայ բնակիչները ստիպված էին հեռանալ հայրենի վայրերերից։ 1905-ին Ծիծեռնավանք գյուղը հայաթափվում Է։ Խորհրդային կարգերի օրոք ադրբեջանական կառավարությունը Զեյվա գյուղը վերանվանում Է Գյոլսուլու։ 1993-ին գյուղը ազատագրվում Է և վերանվանվում Ծիծեռնավանք։
Ծիծեռնավւսնքի վերականգնման աշխատանքները նախապատրաստելու նպատակով 1997-1999 թթ. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության Հայկական հուշարձանների համահավաքի արշավախումբը ձեռնարկեց Ծիծեռնավանքի համալիր ուսումնասիրում, պեղեց, չափագրեց և կազմեց եկեղեցու վերականգնման նախագիծը։ Պեղվեցին եկեղեցու հյուսիսային և հարավային հրապարակները , սեղանատունը՝ 700 ք.մ. ընդհանուր տարածքով, և եկեղեցու աղոթասրահի հատակը։ Եկեղեցու շրջակայքում բացվեցին հարյուրավոր գերեզմաններ։ Համեմատաբար հարուստ և նշանավոր անձանց տապանաքարերը հարթ կամ ուղղանկյուն ծավալով միակտոր քարեր են, երբեմն արձանագիր և պարզ զարդաքանդակներով, իսկ հասարակ գյուղացիների գերեզմանները ծածկված են 3- 7 գետաքարերով ձևավորված շարվածքներով, որոնց գլխաքարերը ամրացված են ցից դիրքով։ Եկեղեցու հարավային ճակատի արևմտյան մուտքի դիմաց, Ռստակեսյան վանահայրերի գերեզմանաքարի մոտ բացվեց Մարկոս Պարունտերի բազալտե, երկաստիճան հիմքով ուղղանկյունաձև ծավալով արձանագիր տապանաքարը։
Ուշագրավ է եկեղեցու կենտրոնական և արևելյան մուտքերը միավորող, հարավային ճակատին կցված «ապաշխարհողաց գավիթը» , որի հատակին, անմիջապես ժայռի վրա գտնվում էր երեք հնոցներից կազմված արտադրական համալիրը։ Եկեղեցուց հարավ ընկած հրապարակում . հայտնաբերվեցին առանձին շինությունների հիմնապատեր, նախնական պարիսպ-հենապատից մի հատված և այլն։ Եկեղեցու հարավային ավանդատան առաստաղին հայտնաբերվեց մինչ այդ անհայտ, վաղ միջնադարյան մի որմնապատկեր։ Հորինվածքը բաղկացած է թևավոր հրեշտակից, շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչից և մեկ այլ՛ գրեթե ամբողջությամբ եղծված մարդակերպ պատկերից։ Այս որմնապատկերը միջնադարյան Հայաստանի արվեստի լավագույն նմուշներից է։ Առանծնապես տպավորիչ է թևավոր հրեշտակը՝ սպիտակ թիկնոցով, ետ շրջած գլխին լուսապսակ:
Ուշագրավ են հնագիտական գտածոները՝ հասարակ և ջնարակած, պաշտամունքային ու շինարարական խեցեղենի հարյուրավոր բեկորները, դրամները, ապակե, երկաթե և բրոնզե իրերը, մատանիները և այլն։ Հուշարձանի թվագրման հաճար կարևոր նշանակություն ունեն ուշ հելենիստական՝ I-III դդ. տասնյակից ավելի կավանոթների բեկորները։ Առանձնակի արժեք է ներկայացնում պաշտամունքային խեցեղենը, ճաճանչող խաչը զարդարված կարմիր և սպիտակ գույնի եզրագծերով , կավակերտ բուրվառները, խնկամանները, մոմակալները, առանձին դեպքերում զարդարված սուրբ հոգին խորհրդանշող թռչնաքանդակներով, ձիթաճրագները, հայատառ արձանագրություններով ինքնատիպ կավամանները և այլն, որոնց որոշ օրինակներ ի հայտ են գափս աոաջին անգամ։ Խիստ ուշագրավ են թրծակավե արձանիկները, արու և էգ թռչունների սնամեջ քանդակները, մոր և մանկան բարձրաքանդակ գլուխներով զարդարված օվալաձև, հարթ ճակատային մասով, կտրվածքում՝ կիսաբոլոր, սալիկը։ Այն ուղղահայաց դիրքով պատվանդանին ամրացվելու համար ունի գլանաձև պոչուկ և ավարտվում Է թագ հիշեցնող գլանաձև գլխիկով։ Այս սրբաքանդակը թերևս պատկերում Է «Աստվածամայրը տնկան հետ» թեման։ Մեկ այլ արձանիկ պատկերում Է հոլանի թևերով գառնուկ գրկած երկարաափեշ հագուստով կանացի մարմին։ Հավանական Է, որ այստեղ ևս պատկերված Է Աստվածամայրը, գրկին Աստծո գառը՝ Հիսուս Քրիստոսի այլաբանական կերպարը։ Իրենց զուգահեռը չունեցող այս նյութերը դեռևս կարոտ են լուրջ ուսումնասիրման։ Դրանք նախնականորեն թվագրվում են քրիստոնեության վաղագույն շրջանով, Երբ Եկեղեցին մերժում Էր ամեն տեսակի ճոխություն, և թերևս այդ պատճառով պաշտամունքային այս իրերը կերտվել են ոչ թե ազնիվ մետաղներից, այլ հասարակ կավից։
Աղբյուր՝ Aregnapayl.am
Տեսանյութը՝ Արցախի հանրային հեռուստաընկերության «Մեր շենը» հաղորդաշարի