1927 թ. սեպտեմբերի 5, Բարիզ
Աննա Բուդաղյանին[1]
Այս երկտողըս կղրկեմ Ձեզ իմացնելու համար, որ ստացա Ձեր վերջին նամակը։ Հետևյալ օրն իսկ պետք էր մեկնեի Լիոն, ուր հրավիրված էի բանախոսություն մը ընելու։ Այսօր Լիոնեն կվերադառնամ Բուլիկեն։ Կհուսամ, որ շուտով կուգամ Բարիզ և այլևս ավելի անմիջական միջոցներով կհետապնդեմ Փափազյանի վիզայի խնդիրը[6]։ Կնախատեսեմ կարգ մը դժվարություններ, նկատի առնելով ներկա ընդհանուր կացությունը, բայց, ինչ արած, պետք է հաջողիլ։ նոր լուր չստացա իմ ծանոթես։ Բուլիկեն վերադառնալիս կգրեմ՝ կրկին և թերևս ժամադրություն տամ իրեն Բարիզի մեջ։
Մեծապես շնորհակալ կըլլամ Ձեզ, եթե ինձ իմացնեք Սիմոնիկի ժամանման թվականը։ Ընդհանուր կացությունը, մանավանդ օտարականներու համար, շատ արագ ընթացքով կդառնա ծանրակշիռ։ Մասնավոր տեղեկություններ ունիմ, որոնք ինձ կներշնչին մտահոգություններ։ Անհամբեր եմ Բարիզ վերադառնալու, բայց այդ մասամբ ինձմե կախում չունի։ Կհուսամ, սակայն, որ այլևս չեմ ուշանար և հաճույքը կունենամ Ձեզ տեսնելու։
Ջերմագին բարևներ Ձեր ամուսնույն և Ֆերհատին, և Ձերդ լավագույն զգացումներով՝
Զապել Եսայան
1. Բուդաղյան Աննա Ավագի (1880-1964) — թատերական գործիչ, տեժիսոր, դերասանուհի։ Երկար տարիներ եղել է Բաքվի հայ թատրոնի ռեժիսոր։ 1914-1920 թթ․ որբանոցներ է բացել Բաքվում։ Ֆրանսահայ թատրոնի երկրորդ շրջանի սկզբնավորումը կապված է Աննա Բուդաղյանի անվան հետ։ Շիրվանզադեի, Զ․ Եսայանի, Հովհաննես Մասեհյանի խնդրանքով Բուդաղյանը կազմակերծում է «Մայրենի բեմ» թատերախումբը։ Նրա ջանքերով է ստեղծվել ազգային ճակատի թատերական մասնաճյուղը Փարիզում։
6. Վահրամ Փափազյանը Փարիզի իր մի խումբ բերակամների ցանկությամբ և օգնությամբ հրավիրվելու էր Ֆրանսիա՝ հյուրախաղերի, որտեղ միաժամանակ նշվելու էր նրա բեմական գործունեության 20-ամյակը։ Այդ հարցով շահագրգռված էին Զապել Եսայանը, Աննա Բուդաղյանը, Ա․ Չոպանյանը և ուրիշներ։