Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Եկեղեցին հայկական

Սպիտակ խաչ վանք (10-րդ դար), գ. Վանք

12 Դեկտեմբերի, 2021
Եկեղեցին հայկական
Սպիտակ խաչ վանք  (10-րդ դար), գ. Վանք
0
Կիսումներ
20
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

 Սպիտակ խաչ վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից անմիջականորեն հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։

Պատմական ակնարկ

Վանքի Սպիտակ խաչ անվանումը  կապվում է մի ավանդության հետ, ըստ որի՝ Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և լանջական բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո այդ սրբությունները տեղափոխվում են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստանում է Սպիտակ խաչ անվանումը: 19-րդ դարի կեսերին այստեղ այցելած Սարգիս Ջալալյանցն իր ճամփորդական նոթերում գրում է, որ այդ խաչին  «․․․ բազմաթիվ ուխտավորներ են [այցի] գալիս` խոյերի ու հորթերի մատաղներ [անելով]։ ․․․ Ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Այստեղ տեսա չորս կաթողիկոսների կոնդակներ` այս աթոռի հաստատման [վերաբերյալ], այն է` Հովհաննի, Եսայու, Ներսեսի և Սիմեոնի, [որոնք տրվել են] Սրապիոն քահանայի սերունդներին, ովքեր որդուց որդի եղել են և այժմ էլ այս եկեղեցու և խաչի վերակացուներն են։ Ծերունիները պատմում են, թե անզգուշության պատճառով պատահեց այնպես, որ այրվեցին այն թաշկինակները, որոնցով փաթաթված պահվում էր խաչը, որոնց հետ նաև խաչը, բայց խաչը ոչնչով չվնասվեց` միայն ներսում մի փոքր ճաք առաջացավ, որից հետո խաչը արծաթապատվեց և պահվում է զգուշությամբ» (Ջալալեանց 1858, 263):

Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, պահպանված արձանագրություններից ամենահինը` փորագրված եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ, թվագրված է 1333 թվականով. «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. :ՉՁԲ: (1333)» (Բարխուտարեանց 1895, 68):

Հետագա արձանագրությունները փաստում են եկեղեցու վերանորոգումների մասին։

նկ. 1 Սպիտակ խաչ վանքը հարավ – արևմուտքից, 2015թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Սպիտակ խաչ վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից (ընդհանուր չափերը` 15,75×7,10 մ), հյուրատնից, վիմափոր խցերից, գերեզմանոցից և որմնափակ խաչքարից:  

Եկեղեցին (նկ․ 1) միանավ թաղակապ սրահ է, որին արևմուտքից միանում է ուղղանկյուն գավիթը: Ընդ որում, գավթի և եկեղեցու  միջև բաժանարար պատ չկա, ինչը հիմք է տալիս հավաստելու, որ դրանք կառուցվել են միասին: Միակ մուտքը բացվում է արևմուտքից: Երկու փոքր պատուհանները բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերում։ Արևմտյան պատուհանի միակտոր քարի վրա նույնպես պահպանվել է արձանագրություն՝ «Տ[է]ր Ա[ստուա]ծ/ Յ[իսու]ս Ք[րիստո]ս․․/Վրդանէս Թ․  ։Ռ/ՃԽԳ: (1694)» (Բարխուտարեանց, 1895, 68, նկ․ 2):  

նկ. 2 Արևմտյան պատուհանի քարի վրա արված արձանագրությունը, 2020 թ․, լուս Գ․ Բուդաղյանի։

նկ. 3 Մուտքի հարավային կողի արձանագրությունը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Եկեղեցու տանիքի վրա` աղոթասրահի կենտրոնական մասում,  շրջանաձև երդիկի վրա, տեղադրված է զանգակատան աշտարակը (ռոտոնդան): Քարե օղակի վրա բարձրացող ռոտոնդան ունի վեց սյուն, բրգաձև ծածկ։ 

Եկեղեցու մուտքի հարավահայաց կողին պահպանված արձանագրությունը՝ «Շինեցաւ ։ՌՃ/ՁԴ։ (1735)․ այն տարին էր Թահմազ խան», և սրա շարունակությունը, որը զանգակատուն-ռոտոնդայի շինարարական արձանագրությունն է` «Յիշատակ է զանգակատունս Սուրապի որդոյ Ովանես եպիսկոպոսին» (Բարխուտարեանց 1895, 68), փաստում են որ վանքը, կամ թերևս միայն գավիթը, վերակառուցվել է 1735 թվականին (նկ․ 3):  

Հյուրատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր հարավ-արևելք: Նրա մուտքի բարավորին պահպանվել է արձանագրություն. «Ես Միկրտիչս գ/րեցի: Յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1735) թվին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ» (նկ․ 4)։ Իսկ դռան հարավային կողին երկու տող`«Թվին :ՌԲՃԺԵ։  (1776) Ք[րիստոս]ի ծառա Պետրոս վարդապետ» (ԴՀՎ 1982, 187, նկ․ 5)։  Սրա կողքին էլ պահպանվել են երկու վիմափոր խցերը, որոնք հավանաբար օգտագործվել են որպես ճգնարան (նկ․ 6):

նկ. 5 Հյուրատան դռան հարավային կողի արձանագրությունը, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 6 Վիմափոր խցերից մեկը, 2011 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Գերեզմանոցում պահպանվել են արձանագրություններով հարուստ տապանաքարեր։ Մասնավորապես որմնափակ խաչքարի առջևի կլոր տապանաքարի վրա՝ «Այս է հանգիստ  բարեյպաշտին Ասուդարյա, որ կէսաւրեայ ժամանակաւ ի Քրիստոս փոխեցաւ, ով կարդայ․․․»։  Որմնափակ խաչքարից դեպի հյուսիս մի տապանաքարի  վրա՝ «Այս է հանգիստ բարեպաշտ Վալիջանայ, որ կէսաւրէ ժամանակաւ ի Քրիստոս  փոխեցաւ, ով ․․․» (արձանագրությունը թերի է թողնված) (նկ․ 7)։ Տապանաքարի արևելյան ճակատին հիշատակագրությունը՝ «Ես Ախիջան` որդի Ջալալայ կանգնեցի խաչս ի փրկություն հոգոյ որդոյ իմոյ Վէլիջանին, որք երկրպագէք, յաղաւթս յիշեցեք ի Քրիստոս յԱստուծոյ  թվ․ :ՋԻԷ: (1478) » (Բարխուտարեանց 1895, 68)։  Իսկ սրա հարևանությամբ գտնվող տապանին ՝« Այս է հանգիստ Խոնաբեկուն, դուստր Ախիճանին, կողակից Կոնստանտէլին և քոր Վելիջանին․․․ թվ․ ՋԿԱ (1502)» (Ոսկեան 1953, 22)։  

նկ․ 7 Որմնափակ խաչքարից հյուսիս գտնվող տապանաքար, 2011 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Պահպանված արձանագրություններից ենթադրվում է, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ այդտեղ ամփոփված են մի քանի եպիսկոպոսների  աճյուններ։ 

Եկեղեցու հարավային պատի տակ պահպանվել է մի այլ տապանաքար՝ «։1745։/ Ի գերեզմանի աստ ամփոփի մարմին/Պետրոս մեծին արքեպիսկոպոսին/։ էր որդի մեծի իշխանին, գլու/խ դիւցնազանց մերոց նահանգի» (նկ․ 8)։

նկ․ 8 Տապանաքար եկեղեցու հարավային պատի տակ, 2017 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

19-րդ դարի վերջին վանքն ունեցել է բավականին մեծ հողակալվածք, մոտ 25 դեսյատին (Արարատ 1896, 44)։

Սպիտակ խաչ վանքի տարածքում առանձնահատուկ տեղ ունի երկթեք ծածկով պսակվող որմնափակ խաչքարը (նկ. 9):

նկ․ 9 Որմնափակ խաչքարի ընդհանուր տեսքը, 2013 թ, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Կոթողն ունի 290 սմ լայնություն, 230 սմ հաստություն, շուրջ 4 մետր բարձրություն: Հորինվածքը ներկայացնում է «Խաչի երկրորդ գալուստը» թեման. երկու հրեշատակները բերում են խաչը: Այս թեման խաչքարային մշակույթում հայտնի է 12-րդ դարից սկսած: Դրա դասական կատարումները, որոնք վերաբերում են 13-րդ դարի կեսերին, ներկայացնում են Սպիտակ խաչից ոչ հեռու գտնվող Գտչավանքի խաչքարերը (Պետրոսյան 2008, 155-157): Խաչքարը կանգնեցնելու արձանագրությունը փորագրված է կոթողի գլխակալ կիսակամար քարի վրա.  «Ես Աջամի` որդի Իշխանայ, կանկ/նեցի զխաչս ի փրկութի[ւն] հոգ/ոյ որդոյ իմոյ Ասուդարայ: Որ/ք կարդէք` յիշեցէք ի սուրբ յ[ա]ղ/աւթս ձեր` աղաչեմ: Ի թվիս :ՉՂԵ: (1346)» (Կարապետյան 1983, 40):

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

2020 թվականի օգոստոս ամսին ռուսաստանաբնակ Սմբատ Աբրահամյանի ֆինանսական միջոցներով սկսվել էին Սպիտակ խաչ վանքի վերանորոգման աշխատանքները, որոնք, սակայն, դադարեցվեցին սեպտեմբերին սկսված ռազմական գործողությունների պատճառով։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում վանքը չի վնասվել։

Գրականություն

  1. Ամիրջանյան Ս․, Դիզակ, Երևան, 2006:
  2. Արարատ 1986 — Արարատ, ԻԹ, Էջմիածին։
  3. Բարխուտարեանց 1895 — Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
  4. ԴՀՎ 1982-Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյան,Երևան։
  5. Կարապետյան 1983 — Էջմիածին, ԺԶ, Էջմիածին։
  6. Մկրտչյան Շ․ — Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1980
  7. Ոսկեան 1953 — Ոսկեան Հ․, Արցախի վանքերը, Վիեննա։
  8. Պետրոսյան 2008 — Պետրոսյան Հ․,Խաչքար, Երևան։
  9. Ջալալեանց 1858 — Ջալալեանց Ս․, Ճանապարհորդությիւն ի Մեծն Հայաստան, մաս Բ, Տփխիս։

Աղբյուր՝monumentwatch.org/

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծոյ արքայութեան մէջ»:

Հաջորդ

Սիոնի Որդիք (Ս. Ներսէս Շնորհալի)

Հաջորդ
Սիոնի Որդիք (Ս. Ներսէս Շնորհալի)

Սիոնի Որդիք (Ս. Ներսէս Շնորհալի)

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.