Ծակուռիի XII-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղի նախկին վանքային համալիր «Ծաղկավանքն» է, որից պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ըստ խաչքարերի՝ այն 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցն է:
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել։ Սարգիս Ջալալյանցը պատմում է որ, մի օր ավանդազրույց է ունեցել գյուղի ծերունիների հետ, որոնք պատմել են մի հետաքրքիր պարմություն եկեղեցու հետ կապված, մասնավորապես խոսքը գնացել է եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։ Ըստ այդ ավանդազրույցի օձապատկերը քանդակվել է այն պատճառով որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետը անիծում է իր աշակերտին և ասում է՝ օձից խայթվես։ Որոշակի ժամանակ անց աշակերտին օձը խայթում է և նա մհանում է, ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ այդ դեպքի քանդակել է տալիս օձապատկեր։
Վանքի մասին կա նաև հիշատակում Մակար Բարխուդարյանցի կողմից, որում ասվում է․
Դասից վերև ունեցած է կաթուղիկէ, բայց խոնահրած է։ Երևի թե վանք եղած է, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր |
Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորին կա շինարարական արձանագրություն․
Ըստ այս արձանագրության հասկանում ենք որ եկեղեցին կառուցվեկ է 1682 թվականին։
Եկեղեցու տարածքում հայտնաբերվել է ևս մեկ խաչքար, որի վրա առկա է 1196 թվագրումը, որից կարելի է ենթադրել որ նոր եկեղեցին կառուցվել է մեկ այլ ավելի հին եկեղեցու տեղում։
Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15.24 x 12.10) մետր։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։ Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ Հետխորհրդային տարիներն շատ հավատացիալներ այցելում էին այս եկեղեցի որպես ուխտատեղի։ Տարիներ անց՝ 2010 թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցման ծրագրի նախապատրաստությունները, իսկ արդեն 2019 թվականին եկեղեցու վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվեց։
44-օրյա Արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանի կողմից օկուպացվում է Ծակուռին գյուղը և ամբողջ Հադրութի շրջանը։ 2021 թվականին ադրբեջանի նախագահը, այցելոլով օկուպացված Ծակուռին գյուղ, հայտնում է որ Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորի շինարարական արձանագրությունը և կից խաչաքանդակները իբրև արվել են նոր։ Ներկայումս եկեղեցու մասին ոչ մի տեղեկություն չկա։