66 տարի առաջ այս օրը մահացավ մեծն Նժդեհը։
Չարաբաստիկ կանխամտածվածությամբ կամ նենգությամբ հենց ապրիլի 24-ին Գարեգին Նժդեհը դատապարտվում է՝ մեղադրվելով բոլշևիկյան կարգերի դեմ պայքարի, կատարած սպանությունների, գերմանացիների հետ համագործակցության մեջ: Դատարանը որոշում է կալանավորել Նժդեհին 25 տարվա ազատազրկմամբ, որը նա պետք է անցկացներ «Վլադիմրիսկի ցենտրալ» կոչվող բանտում:Նա կարողացավ տանել բանտի 11 ծանր տարիները` հայրենիքի կարոտը սրտում եւ հայրենիքից բերված մի բուռ հողը սրտի մոտ պահած։
Մի դատապարտյալ ժամանակին վկայել է, որ ինքը Վլադիմիրի բանտում ծանոթացել է հիվանդությունից թուլացած Նժդեհի հետ,ով մշտապես իր մոտ էր պահում կապոցում ամփոփված մի բուռ հող, ինչպես ինքն էր ասում՝ «իր հայրենիքից մի մասունք»։ Մի օր խուզարկության ժամանակ նրանից խլում են այդ կապոցը և չեն վերադարձնում, իսկ նա մանկան պես լաց է լինում…
Նժդեհը վախճանվեց 1955 թվականի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում:Նա,զգալով մոտալուտ մահը, խնդրել է իրեն բարձրացնել ձեռքերի վրա, որպեսզի «կարելի չլինի իր մահը օտար հողի վրա»: Այդպես էլ մահացել է` բանտակիցների ձեռքերին, բայց ոչ օտար հողի վրա` երազանքը չիրագործած… «Աստված, որքան կուզեի հանգչել Հայաստանում` նայելով Արարատին…»։
Նժդեհի անձնական գործը բանտում.
1955 թ դեկտեմբերի 21, Վլադիմիրի բանտ:Երեկո էր: Կուզմենկոն մոտեցավ լուռ պառկած ծերունուն, ուղղեց նրա վրա գցած շորը: Հանկարծ լսեց ինչ-որ մեծ թռչունի թևերի թափահարման ձայն և զարմացած մոտեցավ բանտաճաղերով փակված պատուհանին: Այ քեզ հրաշք: Օդում սավառնում էր սպիտակ մի արծիվ: Պտտվում էր բանտի շուրջը, ապա ցած սլացավ և թևերը հավաքելով նստեց պատուհանի մոտ: Ասես, մարդկային աչքերով նայում էր ներս:Կուզմենկոն ակամա հետ քաշվեց: Արծիվը սուր հայացքն ուղղեց լուռ պառկած ծերունուն, զիլ կռնչաց, ապա թևերը բացելով վեր խոյացավ: Կուզմենկոն նորից մոտեցավ պատուհանին և տեսավ, թե ինչպես արծիվն անհետացավ երկնքում:Ուշքի գալով նա արագ մոտեցավ ծերունուն: Սպարապետը վախճանվել էր: Անմահությունն ու հավերժությունը Սպիտակ արծվի թևերով իջան Եղիշե քահանայի օջախի երդիկին, նրա զավակի ծննդյան սուրբ պահին:
Հավերժության ճամփորդ Գարեգին Նժդեհը, Սպիտակ Արծվի անկասելի սլացքով մխրճվեց Անվերջ Ապագայի մեջ, դառնալով իր ազգի մշտական ուղեկիցն ու փարոսը
:«Եղի՛ր հպարտ…Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիրՍտել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց …»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ