1236 թ. Անեցի մի վաճառական՝ Բռնավոր տարօրինակ անունով և նրա կինը՝ Տղատիկին անունով (տղա միջնադարում օգտագործվում էր նաև «երիտասարդ» իմաստով) անզավակ լինելով, Անիի մոտ գտնվող Հոռոմոսի վանքի հայտնի գրիչ ու նկարիչ Իգնատիոսին մի Ավետարան են պատվիրում, որի մեջ նաև իրենց նկարը, ու ձեռագիրը որպես հոգևոր զավակ, նվիրում Խծկոնքի վանքին։ Իսկ 1240 թվականին նրանք նաև այգի են նվիրում վանքին ու այդ մասին (նաև ձեռագիրը նշելով) արձանագրություն թողնում։ — Լուսանկարում՝ անեցի բարեգործների մանրանկարը, որը գտնվում է Նոր Ջուղայում (Իրան) պահվող ձեռագրում, և Խծկոնքում զարմանալի կերպով անվնաս մնացած վիմագիրը։
Կարեն Մաթևոսյան