Միայն մեկ խոսք, որ պիտի այսօր գրեք եւ ոչ թե թուղթի վրա գրեք, այլ՝ սրտի վրա։ «Մտե՛ք այս տունը՝ ուսանելու համար, մեկնեցե՛ք այս տունեն՝ ծառայելու համար»՝ ահա իմ բառերը ձեզ։ Առանց ծառայության, ուսումը զարդ է։ Շա՜տ-շատ հաց մը շահելու միջոց է։ Եթե մեկը գիտնական պիտի ըլլա, արվեստագետ պիտի ըլլա, դասախոս պիտի ըլլա, մտավորական պիտի ըլլա միայն հաց շահելու համար, ափսոս։ Կրնար այդ հացը շահիլ եւ պարկեշտորեն շահիլ՝ ատաղձագործ ըլլալով կամ նույնիսկ հավաքարար ըլլալով։
Ուսումը միայն ապրուստ շահելու միջոց չէ, այլ առաքելություն ունեցող ընթացք մըն է։
Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում ուսանողությանն ուղղված
խոսքից հատված,
18 դեկտեմբերի, 1996 թ.
·