«Օ՜ գրքերի աշխարհը ծով է անեզր» (Ե. Չ.)։ Իսկ ինչպե՞ս մեր այբուբեն մտավ «Օ» տառը։ Հնչյունն ունեինք, որ գրվում էր «աւ» երկբարբառով, բայց կարդալիս շփոթմունք էր լինում, օրինակ` «կարաւնաւոր» գրելիս առաջին աւ-ը պիտի «օ» կարդային, երկրորդը` «աւ»։ Սխալ չանելու համար «օ» կարդացվելիք «աւ»-ի վրա կլորակ էին դնում։ Այդպես է արել, օրինակ, Բարդօլիմե գրիչը (տե՛ս նկարը)։ Հետո վերևում այդ կլորակը դնելու փոխարեն (որն այլ այբուբեններում «օ» է), միանգամից այն տողի մեջ գրեցին ու այդպես ծնվեց մեր Օ-ն։ «Զանպիտան ծրիչս ըզԲարդաւլիմէ յիշեցէք ի բարի, և Ա(ստուա)ծ զձեզ յիշէ» (Եղեգիս, 1315 թ.)։ Բարդօլիմեն էլ Բարդուղիմեոսն է իհարկե։