Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության չորրորդ օրվա խորհուրդը

9 Հունվարի, 2023
Լրահոս
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության չորրորդ օրվա խորհուրդը
0
Կիսումներ
67
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Այսօր նշվում է սուրբ Աստվածածնի՝ Գաբրիել հրեշտակապետից Ավետման հիշատակությունը։ Արարչագործության չորրորդ օրը աննյութ լույսը միավորվեց արեգակի նյութի հետ ու եղավ մի լույս՝ արեգակի բոլորակ գունդը՝ միանյութ ու միատեսակ։ Եվ միավորումից հետո հավիտյանս հավիտենից հնարավոր չէ դրանք բաժանել միմյանցից: Նույնպես և Բանն Աստված` անեղ Լույսը, ամենամաքուր սուրբ Կույս Մարիամի արգանդում նյութեղեն մարմնին միացավ անբաժանելի, հավիտյան անփոփոխ ու մշտնջենավոր միավորությամբ:

Եվ արդ, չորրորդ օրը Աստված ստեղծեց արեգակը, լուսինն ու աստղերը և զարդարեց երկնքի երեսը, ինչից իմանում ենք, որ նաև մե՛նք նախևառաջ առաքինությամբ պիտի զարդարենք մեր երկրավոր մարմինը և ապա կարողանանք «հագնել» երկնային մարդուն, որ «խառնվեց» մեր երկրային բնությանը: Այս ամենն ի նկատի ունենալով՝ տեսնենք այս նո՛ր արարչագործության խորհուրդը, որի չորրորդ օրը սահմանված է հիշատակել սուրբ Աստվածածնի Ավետումը։ Սրա պատճառն այն է, որ չորեքշաբթի օրը սատանան օձի միջոցով խոսեց Եվայի հետ, և Եվան, իբրև չարության խմոր՝ ընդունելով նրա խոսքը, հղացավ ցավն ու ծնեց անօրենությունը, ուստիև ապականվեց մեր ողջ բնությունը: Այդ պատճառով էլ Կույսը պետք է գերազանց լիներ Եվայից և հաղթեր չարին: Ուստի Բանն Աստված կամեցավ մարմին առնել նրանից, որպեսզի երկրորդ կույսի` Մարիամի միջոցով, մեր բնությունը բարձրացներ իր նախնական փառքին: Ուստի և այս չորրորդ օրը Գաբրիելն ուղարկվեց Կույս Մարիամի մոտ՝ տալու նրան ա՛յն ավետիսը, որ նա կծնի որդի՝ Աստծո՛ Որդուն: Եվ ինչպես որ առաջին արարչագործության ժամանակ չորեքշաբթի օրը երեք օրվա լույսը արեգակի նյութին միացավ ու մինչև այսօր անբաժանելի է նրանից, այսպես և ճշմարիտ Լույսը՝ Աստծո Միածին Որդին, միանալով նյութին՝ մարմին առավ Կույսի արգանդում, և Միակ ու Ճշմարիտ Աստված կատարյալ մարդ եղավ: Ու բարձունքներից մեզ վրա ծագեց արդարության Միակ ու հավիտյան անբաժանելի Արեգակը` լուսավորելու համար մեր միջի խավարը, ինչպես որ ասում էլ է Պողոսը. «Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույնն է և հավիտյան»:

Արդ, հայտնի է, որ Աստված արեգակը ստեղծեց չորրորդ օրն առավոտյան, իսկ լուսինն ու բոլոր աստղերը՝ երեկոյան։ Եվ Աստված ժողովեց ցիր ու ցան եղող վճիտ ու հրաշատ, պարզ ու պայծառ եռօրյա լույսը և այն զետեղեց արեգակի սկավառակի մեջ: Նաև գիտելի է, որ արեգակի լույսը նախանշում է Քրիստոսին, իսկ տարրեղեն սկավառակը՝ սուրբ Կույս Մարիամին: Եվ ինչպես որ պայծառ լույսը, ժողովվելով՝ շրջափակվեց արեգակի պատյանում, նույնպես և ճշմարիտ Լույսը՝ Բանն Աստված, բովանդակվեց Կույսի արգանդում:

Իսկ ահա պայծառ աստղերն օրինակն են սուրբ Կույսի Ավետման, լուսինը` Քրիստոսի Ծննդյան, և արեգակը` Մկրտության: Ինչպես որ աստղերը սակավ լույսով լուսավորում են գիշերը, նույնպես և Գաբրիելի՝ Կույսին տրված ավետիսով այս կյանքի գիշերը լուսավորվեց: Եվ ինչպես որ լուսինը՝ առավել քան աստղերը, լուսավորում է գիշերը, այդպես և Քրիստոսի Ծնունդը Գաբրիելի ավետիսից է՛լ առավել պայծառորեն փայլեց այս կյանքի խավարում: Եվ ինչպես որ արեգակի ծագմամբ ամենևին հալածվում է խավարը, նույնպես և Քրիստոսի Մկրտությամբ մարդկանց մեղքերի ու անգիտության խավարը լուսավորվեց:

Նաև, ինչպես որ չորրորդ դարում Աբրահամին ավետիս եղավ, այդպես և այս տոնի չորրորդ օրը սուրբ Կույսի ավետումով մե՛նք պայծառացանք: Ուստի հայտնի է նաև, որ Աբրահամը խորհրդանշում է Հայր Աստծուն, Սառան` սուրբ Կույս Մարիամին, իսկ Իսահակը` Քրիստոսին: Այդ դեպքում, սակայն, ինչո՞ւ ա՛յժմ չենք տոնում Ավետումը․ պատճառն այն է, որ ինչպես Քրիստոսի Խաչելությունն ու Թաղումը ամփոփվում են Հարությամբ, նույնպես և Ավետումն ու Քրիստոսի Ծնունդը կապվում են Մկրտությանը, ուստիև պատշաճ չէ մեծն ու պայծառը թողած՝ փոքրն ու նվազը տոնել:

Գիտենք նաև, որ Գաբրիելը նախ ծերունու կերպարանքով երևաց սուրբ Կույս Մարիամին, և ապա, երբ միայն ընտելացրեց նրան, երիտասարդի կերպարանքով երևաց ու դրանից հետո հայտնվեց լուսեղեն կերպարանքով: Սակայն ինչո՞ւ հայտնվեց ո՛չ թե որպես հրեշտակ, այլ՝ հրեշտակապետ․ որովհետև հրեշտակապետ էր նաև սադայելը, որը խոսեց առաջին կույսի` Եվայի հետ: Եվ ինչպես որ Եվայի միջոցով մարդիկ մահվան գերի դարձան, նույնպես և սուրբ Կույս Մարիամի շնորհիվ արժանացան Կյանքին ի փառս մեզ համար մարդացած Քրիստոսի:

Ուստիև, Քրիստո՛ս Աստված, բարեխոսությամբ Մոր Քո և Կույսի, ողորմի´ր այս գիրը կարդացողին: Ամեն։

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

Նախորդ

Ավետիք Իսահակյան․ Երջանկության իմաստը

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից>

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.