Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Տոն Անվանակոչության մեր Տեր Հիսուս Քրիստոսի

13 Հունվարի, 2022
Աստվածաբանություն
Տոն Անվանակոչության մեր Տեր Հիսուս Քրիստոսի
0
Կիսումներ
4
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Տոն Անվանակոչության մեր Տեր Հիսուս Քրիստոսի
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:
Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.

Այսպես է կոչվում այն տոնը, որը հաստատվել է Քրիստոսին անուն տալու, այսինքն՝ ծննդյան ութերորդ օրը Նրան թլփատելու և Հիսուս անվանելու հիշատակին: Ուստի և Հայ Եկեղեցում այն տոնվում է Աստվածահայտնության տոնի ութերորդ օրը՝ հունվարի 13-ին: Սուրբ Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում տոնի առթիվ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին, որ կրում են «Քրիստոնյա» պատվական անունը մեր Տիրոջ փառքի, և իրենց փրկության համար:
Մեր Տիրոջ Անվանակոչության տոնը անշարժ է և մեր Եկեղեցին տոնում է Հունվարի 13- ին: Պատահական չէ, որ նոր տարին սկսվում է բոլոր քրիստոնյաների ամենասիրելի տոնով` Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան Ավետիսով: Որին հաջորդում է Անվանակոչության տոնը: Մենք` քրիստոնյաներս անմասն չենք այս գեղեցիկ տոնին, որովհետև ի փառս մեր Տիրոջ, կրում ենք քրիստոնյա պատվական անունը: Մեզ համար շատ թանկագին է մեր Տիրոջ բոլոր Անունները, վեր է ու բարձր է ամեն ինչից: Հետևաբար նոր սկսվող տարին հանձնենք բոլորիս Տիրոջ նախախնամությանը և աղաչենք Նրան, որ Իր Սուրբ Ծննդյան, և Անվանակոչության տոնի առթիվ գթա և ողորմի մեզ, փրկի մեզ մեր տկարությունից Իր ՀԻՍՈՒՍ անվամբ, որ ՓՐԿԻՉ է կոչվում:
Օծի մեզ Սուրբ Հոգով Իր ՔՐԻՍՏՈՍ անվամբ, որ ՕԾՅԱԼ է կոչվում: Օգնի մեզ, որ մեր կյանքում զգանք ԷՄՄԱՆՈՒԵԼ անունը, որ կոչվում է ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է:
Եվ քրիստոնյա պատվական անունը կրողներս արժանի լինենք մեր կոչմանը այնպես, որ Աստված միշտ ներկա լի մեր կյանքի մեջ: Հավերժ փառք ու պատիվ Նրա բոլոր անուններին`
Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: Ամեն. Այս տոնին նույնպես հրավիրված ենք բոլորս, իսկ մեր ներկայությունը և ջերմեռանդ աղոթքը լավագույն նվերննի մեր կյանքի մեջ: Թող այսօրվա մատուցած Սուրբ Պատարագներում հնչած աղոթքները ընդունելի լինի Տիրոջ առջև` մեր եկեղեցու անսասանության և մեր անձերի փրկության համար:

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՈՒՆԸ
Մանուկ Հիսուսին ծննդյան ութերորդ օրը տաճարում թլփատեցին և անուն դրեցին (Ղուկ. 2.21)։ Ըստ հրեական օրենքի` ութ օրականը լրացած երեխաներին տանում էին տաճար, արու զավակներին թլփատում և անվանակոչում։ Թլփատությունը հուշում էր, որ մարդը պետք է հեռու մնա իր մարմնի մեղավոր հաճույքներից և կրքերից. Սակայն այժմ, երբ Նոր Կտակարանի ժամանակներում մենք ունենք սրտի թլփատությունը, այսինքն` այն գիտակցությունը, որ պետք է հրաժարվենք մեղավոր ու ստոր հաճույքներից, այլևս կարիք չունենք մարմնավոր թլփատության:
Մեր Եկեղեցու աստվածաբան հեղինակներից Կաթողիկոս Ղազար Ջահկեցին հատուկ ուշադրություն է հրավիրում Տիրոջ անվան արտասանության վրա։ Նա գրում է, որ մեր Եկեղեցու վարդապետության համաձայն` չի կարելի Փրկչին կոչել միայն Հիսուս անունով, որովհետև այդ անունը գործածվում է նաև հասարակ մարդկանց համար։
Հիսուս անունը Տիրոջ համար պարզ մարդկային ձևով օգտագործում են հատկապես Քրիստոսի անձի մեջ երկու բնություն դավանող քաղկեդոնական վարդապետության հետևորդները` կաթոլիկները, ուղղափառները, բողոքականները, որովհետև նրանց համար արտառոց ոչինչ չկա Փրկչին սովորական մարդու պես կոչելու մեջ: Նրանց վարդապետության համաձայն` Քրիստոս ունի երկու բնություն` մարդկային և աստվածային, և Հիսուս մարդկային անունով ակնարկվում է մարդկային բնությունը։ Ղազար Ջահկեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քրիստոսաբանության վրա հիմնվելով, սովորեցնում է, որ պետք է անպայման ասենք Տեր Հիսուս կամ Հիսուս Փրկիչ կամ Հիսուս Քրիստոս` շեշտելու համար,
որ Քրիստոս մարդ է, միաժամանակ նաև` Աստված։ Ցավոք, այսօր մի արատավոր երևույթ է տարածված մեր ժողովրդի մեջ։ Շատեր, իբրև զարմանքի կամ բացականչության նշան, անփութությամբ օգտագործում են Տիրոջ անունը։ Օրինակ` երբ մեկն ինչ-որ բանից զարմանում է կամ որևէ երևույթից ազդված պետք է բացականչի, ասում է` Հիսո՜ւս Քրիստոս կամ Հիսուս քեզ Քրիստոս։ Ոմանք էլ նման դեպքերում ավելին` աղավաղված ձևով են ասում` Իսո՜ս։ Սա հավանաբար առաջացել է բարեպաշտական սովորությունից, որով դժվարության մեջ հայտնվելիս օգնության համար Քրիստոսի անունն են կանչում: Սակայն մարդկային չապաշխարած մեղքերի հետ միասին Աստված շատ մեծ խստությամբ պիտի դատապարտի և պիտի պատժի մեր Տիրոջ անունն այսպես անփութությամբ կամ աղավաղված ձևով գործածելու համար։

Նախորդ

Հռոմկլա

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Նրա անունը Յիսուս դրուեց»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից :

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Նրա անունը Յիսուս դրուեց»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.