Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Ռոբերտ Պետրոսյան. Կենսագրություն

16 Մայիսի, 2022
Մեր Ազգը
Ռոբերտ Պետրոսյան. Կենսագրություն
0
Կիսումներ
88
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ռոբերտ Պետրոսյան (1930, օգոստոսի 28, Երևան — 2008, փետրվարի 6, Երևան), հայ կոմպոզիտոր, շեփորահար։ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ (1972 թ.)։

Կենսագրություն

Ռոբերտ Պետրոսյանը ծնվել է Երևանում, 1930 թվականին։ Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, միաժամանակ Պիոներ պալատի փողային նվագախմբում եղել է շեփորահար։ 1953-1957 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիտորական բաժնում՝ Էդուարդ Բաղդասարյանի դասարանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։

Հասարակական գործունեություն

1955 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես շեփորահար, 1960-1979 թվականներին` որպես երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր։ 1963-1981 թվականներին տեսական առարկաներ է դասավանդել երաժշտական ուսումնական հաստատություններում։ 1960 թվականից ստեղծել և ղեկավարել է էստրադային և ժողովրդական նվագարանների նվագախմբեր, որոնք անընդմեջ մասնակցելով հանրապետական և համամիութենական բազմաթիվ մրցույթների, արժանացել են մրցանակների և պատվոգրերի։

1979-1986 թվականներին հանդիսացել է Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ Այդ տարիներին «Արևիկը» արժանացել է հանրապետական, անդրկովկասյան և ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված մրցույթների դափնեկրի կոչմանը, իսկ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում՝ «Մեծ ոսկե» մեդալի։

1986-1995 թվականներին եղել է Հեռուստառադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբի դիրիժորը։ 1995 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության ներքո ստեղծել է «Էլեգիա» էստրադային համույթը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: 1993-2007 թվականներին եղել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայորդաց տների երաժշտության գծով գլխավոր խորհրդատուն, Հեռուստառադիոյի կոմիտեի և ՀՀ Երգչախմբային ընկերության գեղարվեստական խորհուրդների անդամ, 2003 թվականից՝ ՀՀ Երգչախմբային ընկերության պատվավոր անդամ:

Ստեղծագործական ուղի

Հեղինակել է մի շարք մեծ ու փոքր կտավի ստեղծագործություններ՝ սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, էստրադային, վոկալ և նվագարանային ժանրերում։ Պետրոսյանի հեղինակած ավելի քան 300 ստեղծագործություն ընդգրկված է Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանում։ Դրանք են՝

Սիմֆոնիա (4 մաս), 2 լարային կվարտետ, 4 վոկալ-սիմֆոնիկ պոեմներ, 4 մանկական կանտատներ, շեփորի կոնցերտ, կոնցերտինո սաքսոֆոնի համար

Երաժշտական հեքիաթ «Արքայազնը և փայտահատը»

Մանկական մյուզիքլ «Մկնիկ-հարսնացուն»

Սիմֆոնիկ փողային, ժողովրդական, էստրադային նվագարանների, ջութակահարների անսամբլի համար գրված պոեմներ, սյուիտներ, քայլերգեր, տարբեր նվագարանների համար գրված սոնատներ, երկեր, շարքեր, ռոմանսներ և երգեր, խմբերգեր մեծերի և փոքրերի համար

Մեծ թվով մշակումներ, փոխադրումներ և գործիքավորումներ է կատարել սիմֆոնիկ, փողային, ժողովրդական և էստրադային նվագախմբերի և պարզապես նվագարանների համար, անդրադառնալով ժողովրդական երգերին՝ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Պարգևներ

ՀՀ պաշտպանության նախարարության ոսկե մեդալ, 1995 թ.

1957-2008 թվականներին Պետրոսյանի ստեղծագործություններից 77-ը արժանացել են հանրապետական և համամիութենական մրցանակների

Նախորդ

Արմեն Գուլակյան. Կենսագրություն

Հաջորդ

Վարոս Շահմուրադյան․ Կենսագրություն

Հաջորդ
Վարոս Շահմուրադյան․ Կենսագրություն

Վարոս Շահմուրադյան․ Կենսագրություն

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.