Մարդ, ինչու՞ քո գոյության ամբողջ ընթացքին ընդունակ չեղար հասկանալ այս պարզ ճշմարտությունը, թե երբ բոլորը ճանաչեն բոլորին, կռիվը ինքնըստինքյան անհնարին կդառնա: Ինչու՞ անհաշվելի ժամանակներից ի վեր այս փոքրիկ երկրագունդը խմում է քո արյունը, և ինչպե՞ս դու, հակառակ քո բանականության, չկարողացար ըմբռնել, թե մարդու ճակատագիրը կիրականանա, երբ մարդը ապրեցնելու համար մարդուն` կգործածի նույնքան խելք, որքան գործածել ես դու… սպանելու համար մարդուն: