Սայաթ-Նովա, 1960 թ. «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում նկարահանված սև-սպիտակ ֆիլմ։ Ռեժիսոր՝ Կիմ Արզումանյան (1926-2002)։
Սյուժե
Ֆիլմում պատկերված է միջնադարյան հայ աշուղ Սայաթ-Նովայի (1712-1795) կյանքը, որն իր տաղանդի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերում և դառնում վրաց Հերակլ II թագավորի պալատական երգիչը։ Կինոնկարում ներկայացվում է Սայաթ-Նովայի և Աննայի մեծ սիրո պատմությունը:
Դերերում
Սայաթ-Նովա — Բաբկեն Ներսիսյան
թագավոր — Գեղամ Հարությունյան
Աննա — Մետաքսյա Սիմոնյան
թագուհի — Հեղինե Հովհաննիսյան
Ավետ աղա — Ավետ Ավետիսյան
Ամիլախվարի — Գուրգեն Հակոբյան
Սայաթի հայրը — Հ. Հայրապետյան
Հարություն — Հ. Գարբուզյան
Վարդան — Վլադիմիր Աբաջյան
Շալիկո — Շահում Ղազարյան
Ռաշիդ — Ա. Սիմոնյան
իշխան Չիկովանի — Մամիկոն Մանուկյան
Դավիթ Սրբազան — Հովակ Գալոյան
Աշուղ Ֆաթուլլա — Դավիթ Պողոսյան
Երգիչ՝ Նորայր Մնացականյան