Պետրոս Սարգսի Բեդիրյան (ապրիլի 7, 1931, Հալեպ, Սիրիա), հայ լեզվաբան, հայերենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Արդի ժամանակների ամենահեղինակավոր և բեղմնավոր հայրենագետներից մեկը։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2008)։
Կենսագրություն
Պետրոս Սարգսի Բեդիրյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1943 — 1946 թվականներին սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղ և 1955 — 1995 թվականներին դասախոսել է։ Պետրոս Բեդիրյանը հայոց լեզու և գրաբար է ավանդել նաև Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ Պետրոս Բեդիրյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը շատ լայն է։ Նրա աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դարձվածաբանությանը, բառագիտության և ստուգաբանության հարցերին։ Բեդիրյանի գիտական գործունեության բարձրակետն է համարվում նրա «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», որն իրենից ներկայացնում է հեղինակի 53 տարիների (1958-2011) աշխատանքի արդյունքը։ Այն ներկայացնում է հայերեն 25.310 դարձվածքներ՝ գրական, խոսակցական, բարբառային։ Նյութը քաղված է անցյալի և ներկայիս 734 հեղինակների ստեղծագործություններից (Սայաթ Նովայից մինչև մեր օրերը), հայրենի և Սփյուռքի ԶԼՄ 130 օրգաններից (ներառյալ հայրենի ռադիո և հեռուստակայաններ)։
Գիտական աշխատություններ
Լեզվաբանական աշխատություններ
«Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն», 1973։
«Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները», 1990։
Բառարաններ
«Դարձվածաբանական բացատրական բառարան», 1971։
«Ռուս-հայերեն, հայ-ռուսերեն բառարան», 1987 (համահեղինակ)։
«Հայերեն շրջասությունների բառարան», 2002։
«Հայերենի թևավոր խոսքերի բառարան», 2002։
«Հայ-ռուսերեն գործնական բառարան», 2010։
«Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան», 2011։
Ուսումնական ձեռնարկներ
«Եկէք ճիշդ խօսինք ու գրենք», 1993։
«Լեզու նախնյաց», (Գրաբարի դասագիրք), 1999։
«Բառերի խորհրդավոր աշխարհում», 2003։
«Հայ լեզուն և մեր խոսքը։ Արևելահայ խոսքի ուղեցույց։ Գործնական», 1999։
«Հայոց լեզվից 50 նորացված հարցարաններ», Երևան, 2002, 126 էջ (համահեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան), 2006, (3-րդ հրատ.
Տեսանյութը Շողակաթ հեռուտաընկերության։