Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Վահագն Դավթյան․ «Ի սկզբանե էր բանն…»

22 Փետրվարի, 2022
Խոսք մեծաց
Վահագն Դավթյան․ «Ի սկզբանե էր բանն…»
0
Կիսումներ
21
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

«…Իսկ լքված ու ավերված գյուղե՞րը: Դրանք վերքեր են Հայաստանի մարմնի վրա, որոնց ճշգրիտ ախտորոշումը ոչ մի գիտնական դեռ չի տվել և չի կանխորոշել դրանց բերած արհավիրքների մեծությունը:

Լքված գյուղերը լոկ լքված տներ, հողեր ու այգիներ չեն. լքված անցյալ է դա, լքված պատմություն, դարերով ստեղծված բարոյականության, աշխատանքային ավանդների լքված սրբություն, լքված բանահյուսություն, կենդանի լեզվի ու ոճերի, իմաստուն ասացվածքների հանգած քուրա և, վերջապես գրողների, բանաստեղծների, արվեստագետների, հայագետների, ազգագրագետների ամայի ծննդատուն… Ես չեմ հավատում, որ ասֆալտի վրա կարող են բանաստեղծներ և առհասարակ արվեստագետներ ծնվել: Ճշմարիտ արվեստագետների կնքահայրը բնությունն է, խոստովանատեղին` լեռը, անտառը, դաշտը, կիրճը, քարանձավը, իսկ բարոյականությունն ու աշխատանքային ազնվությունը` խոստովանահայրը: Վերհիշեցեք մեր արվեստի մեծությունների կենսագրությունները և կհամոզվեք դրանում:
Ուրեմն գյուղերի պարպումը հոգիների պարպում, հիշողության հանգում է նշանակում նաև…»:

►Նախանձն ամենից անպտուղ զգացմունքն է: Իսկական արվեստագետները երբևէ չեն նախանձում իրար, արհեստավորներն են իրար նախանձում:

…Իսկական բանաստեղծության մեջ 2×2-ը երբեք հավասար չէ չորսի: 2×2-ի պատասխանը կամ հարցական նշանն է, կամ՝ կախման կետը: Ավելի ճիշտ՝ երկուսը միասին:

► Պատմության մոռացությունը ծանր հիվանդություն է, որ խեղանդամում է հոգին, այնտեղից դուրս մղում՝ սրբացած ավանդույթների, բարոյական բարձր ու ստուգված արժեքների կենարար ուժը և ուզածդ ժողովրդի շատ արագորեն կարող է վերածել մի անկազմակերպ , սպառողական հոգեբանությամբ ապրող, հայրենի հողի, մայրենի լեզվի նկատմամբ՝ անտարբեր ամբոխի:

►…Ես խոր հավատ ունեմ հայոց լեզվի նկատմամբ: Այն լեզուն, որ նախագրային շրջանում կարողացել է Գողթան երգեր ստեղծել, այն լեզուն , որ գրավոր դառնալուց անմիջապես հետո կարողացել է Աստվածաշունչ թարգմանել, այն լեզուն, որ այն պահին, երբ թվում էր մահանա պիտի, Չարենց է ծնել, այդ լեզուն չի կարող մահանալ… Իմ ամենամեծ սերերից մեկը հայոց լեզուն է:

Հատվածներ «Ի սկզբանե էր բանն…» գրքից

Աղբյուր՝ Հայկական կակաչ։

Նախորդ

Սիլվա Կապուտիկյան․ Կացինն ու ծառը

Հաջորդ

Վիլյամ Սարոյան․ «Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն»

Հաջորդ
Վիլյամ Սարոյան․ «Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն»

Վիլյամ Սարոյան․ «Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն»

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.