Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Գանձեր

Ամէն Հայր Սուրբ

23 Հունվարի, 2022
Գանձեր
Պահքի մասին
0
Կիսումներ
208
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ներսես Շնորհալու (1102-1173 թթ.) «Ամէն, Հայր Սուրբ» հոգևոր երգն է:

 Կոմիտասի, ինչպես նաև Մակար Եկմալյանի պատարագներում այն կա երեք տարբեր եղանակներով: «Օրհնություն» հատվածը, որ ամբողջացնում է երգի նախորդ հատվածները, ավելի ընդարձակ շարադրություն է, իսկ նրանում ամբողջությունը հասնում է լարվածության բարձրակետի: Մակար Եկմալյանի Պատարագի միջոցով առավել տարածված ու հայտնի եղանակը Կոմիտասը մշակել է մի քանի տարբերակներով, որոնցից մեկը հաստատապես գրված է 1907 թվականին՝ կաթողիկոս Խրիմյան Հայրիկի մահվան կապակցությամբ անցկացված սգո արարողությունների առիթով:

«Ամէն, Հայր Սուրբը» փառաբանության երգ է, որով մենք վկայում ենք Սուրբ Երրորդության երեք անձերի՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հավիտենականությունը: Սա նշանակում է, որ Որդին և Սուրբ Հոգին եղել են միշտ, Հոր հետ միասին, դեռ աշխարհի արարումից և ժամանակի սահմանումից առաջ: Մեր մարդկային պատկերացմամբ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ, և դա այդպես է աշխարհի օրենքներով: Աչքներս բացած օրից մինչև մահ մենք ապրում ենք ժամանակի և տարածության սահմաններում, մեր հոգիները սահմանափակված են սահմանափակ հնարավորություններ ունեցող մարմինների մեջ, և մեր ըմբռնումները կառուցված են միայն այս նյութական աշխարհի չափանիշներով, ժամանակի ու տարածության պարտադիր սահմանափակումներով: Ուստի մեզ համար խիստ դժվար է պատկերացնել մի բան, որ անսկիզբ է և անվերջ, դժվար է ըմբռնել ժամանակից ու տարածությունից դուրս եղող Աստծու ամբողջ էությունը:

Դարեր շարունակ տարբեր աղանդներ, չկարողանալով ըմբռնել Սուրբ Երրորդության էությունը, փորձել են մարդկային սահմանափակ ըմբռնումով բացատրել այն՝ շեղվելով Աստծո Որդու հաստատած եկեղեցու վարդապետությունից: Այդպիսով ոմանք Սուրբ Հոգուն չեն համարել Սուրբ Երրորդության անձ, իբր թե Նա Հայր Աստծո հետ գոյություն չի ունեցել հավիտենականության մեջ և ստեղծվել է ավելի ուշ: Մինչդեռ Ծննդոց գրքի առաջին գլխում կարդում ենք, որ Աստծո Հոգին մասնակցում էր Արարչագործությանը, այսինքն ժամանակի հաստատումից առաջ:

Ոմանք էլ սկսել են վիճել Որդու աստվածային կամ մարդկային բնությունների գերակայության շուրջ: Սակայն այս ամենը խախտված կերպով են ներկայացնում Սուրբ Երրորդության էությունը: Հայաստանյայց Եկեղեցու հայրերը, դարեր շարունակ մասնակցելով Տիեզերական ժողովներին, կամ աստվածաբանական տարբեր վեճերին, միշտ վկայել են, որ Հիսուս հավասարապես և՛ Մարդ է, և՛ Աստված, ունի աստվածային եւ մարդկային բնություն, սակայն Որդին մեկն է, այս երկու բնությունները միաբանված են մեկ անձի մեջ:

Ահա, «Ամէն, Հայր Սուրբ» երգն էլ հավասարապես փառաբանում է Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որպես վկայություն աստվածային երեք անձերի հավիտենականության:

Երգի խոսքերը՝

Ամէն. Հայր Սուրբ,
Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.
Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Նախորդ

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի,եւ ով նրան չի հաւատում,արդէն իսկ դատապարտուած է»:

Հաջորդ
Սուրբ Մինասի, Երմոգինեի, Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի,եւ ով նրան չի հաւատում,արդէն իսկ դատապարտուած է»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.