Անահիտ, 1947 թվականին «Երևանի ֆիլմերի ստուդիայի» նկարահանած գեղարվեստական ֆիլմ։ Ըստ Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթի։
Սյուժե
Հասարակ ծագումով աղջիկը համաձայնվում է թագավորի որդու ամուսնության առաջարկին մի պայմանով, որ նա արհեստ սովորի, ինչի շնորհիվ արքայազնը հետագայում փրկվում է գերությունից։
Դերերում
- Հրաչյա Ներսիսյան – Նուրեդդին
- Ավետ Ավետիսյան – Բահաթուր
- Օրի Բունիաթյան – Արամ
- Մետաքսյա Սիմոնյան – Անահիտ
- Եվգենյա Սեբար – Աշխեն
- Ֆրունզե Դովլաթյան – Վաչագան
- Բելլա Իսահակյան – Ֆեյզուլա
- Դավիթ Մալյան – Հրանտ
- Խաչատուր Աբրահամյան – Նարիման
- Շարա Տալյան – գուսան
- Արամ Ամիրբեկյան – զինվոր
- Վաղինակ Մարգունի – պահակապետ
Ստեղծագործական խումբ
- ռեժիսոր – Ամասի Մարտիրոսյան
- ռեժիսորի ասիստենտներ – Հ.Ստեփանյան, Ժ.Ինջեյան, Վ.Ասիլովա
- 2-րդ օպերատոր – Հ.Հովսեփյան
- օպերատորի ասիստենտ – Գ.Եղիազարյան
- մոնտաժի ասիստենտ – Գ.Մելիքսեթյան
- համակցային նկարահանումների օպերատոր – Ռ.Ստեպանով
- բեմադրող նկարիչներ – Ա.Դանդուրյան, Ս.Սաֆարյան, Յ.Շվեց
- նկարիչ-դիմահարդար – Պ.Ասչյան
- հնչունային օպերատոր – Ի.Գրիգորյան
- երգերի տեքստի հեղինակ – Գեղամ Սարյան
- ճարտարապետներ – Գ.Աղաբաբյան, Մ.Ալլահվերդյան
- տնօրեն – Կ.Հովհաննիսյան