Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

27 Հունվարի, 2022
Լրահոս
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
0
Կիսումներ
4
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Այսօր լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 83-ամյակը: Նա ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ ժողովրդական արտիստ է: Նրա ստեղծագործությունը XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրումն է:

1947թ. Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և 1956թ. վերջնականապես հաստատվել Երևանում: Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ.): Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-1965թթ.): Ավելի ուշ` 1967-86թթ., ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986թ. Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995թթ. հայ կոմպոզիտորը զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:

Բավական կարճ ժամանակահատվածում Մանսուրյանը դարձել է այն հայ առաջատար կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործական ամուր կապեր է հաստատել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի արվեստագետների և կոմպոզիտորների հետ, որոնց թվում են` Վալենտին Սիլվեստրովը, Ալֆրեդ Շնիտկեն, Սոֆիա Գաբայդուլինան, Անդրեյ Վոլկոնսկին, Էդիսոն Դենիսովը և ուրիշներ:

Մանսուրյանի երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից եվրոպական մեթոդների համաձուլում: Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը հագեցած է: 1989թ. գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, ինչպես նաև ստեղծագործել է օրկեստրի և երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, վոկալ ստեղծագործություններ:

Գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն:

Նախորդ

Սարյանը․․․

Հաջորդ

Կյանքը ափի մեջ. Տիգրան Մանսուրյան

Հաջորդ
Կյանքը ափի մեջ. Տիգրան Մանսուրյան

Կյանքը ափի մեջ. Տիգրան Մանսուրյան

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.