Արփիար Փիլիպպոսի Արփիարյան (դեկտեմբերի 21, 1851, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն — փետրվարի 12, 1908, Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն), արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։ Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին։
Կենսագրություն
Ծնվել է Սամսուն նավահանգստում։ Աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: «Արարատյան ընկերություն հայոցի» և «Արևելք» (Կ.Պոլիս) թերթի հիմնադիրներից։ Խմբագրել է պարբերականներ («Մասիս», «Հայրենիք», «Նոր կյանք», «Հայ հանդես», «Շիրակ») երեք տասնամյակ թղթակցել «Մշակին»: Հայկական ջարդերի տարիներին, խուսափելով թուրք կառավարության հետապնդումներից, 1896 թվականին մեկնել է արտասահման և այնտեղ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիաում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր։ Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար։
Արփիար Արփիարյան
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։ Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական և մշակութային հարցեր։ Արփիարյանը արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից է:
Երկերի մատենագիտություն
Կարմիր ժամուց, Կ. Պոլիս, ա. թ., 45 էջ:
Կեանքի պատկերներ, Կ. Պոլիս, 1885, 144 էջ:
Ապուշը (Կեանքի պատկերներ), Կ. Պոլիս, 1886, 108 էջ:
Կարմիր ժամուց, Վառնա, 1909, 104 էջ:
Կարմիր ժամուց, ա. տ., 1920, 92 էջ:
Խնդամոլիկ աղջիկը, Կ. Պոլիս, 1928, 74 էջ:
Պատմուածքներ եւ վիպակներ, Փարիզ, 1931, 248 էջ:
Կարմիր ժամուց, Պէյրութ, 1937, 96 էջ:
Պատմութիւն ԺԹ. դարու Թուրքիո հայոց գրականութեան, Գահիրէ, 1943, 232 էջ:
Կարմիր ժամուց, Գահիրէ, 1950, 96 էջ:
Հատընտիր, Պէյրութ, 1950, 420 էջ:
Ընտիր երկեր, Երևան, 1951, 336 էջ:
Կարմիր ժամուց, Պէյրութ, 1956, 88 էջ:
Կարմիր ժամուց, Վենետիկ, 1956, 88 էջ:
Կարմիր ժամուց, Պէյրութ, 1966, 92 էջ:
Ամբողջական երկեր, Երուսաղէմ, 1972, 256 էջ:
Կարմիր ժամուց, Պէյրութ, 1979, 92 էջ:
Ժամանակակից պատմութեան էջեր, Պոսթըն, 1979, 416 էջ:
Երկեր. Պատմվածքներ, Կյանքի պատկերներ, Մինչև ե՞րբ, Ոսկի ապրանջան, Կարմիր ժամուց, Գրականագիտական հոդվածներ, Երևան, 1987, 524 էջ:
Ոսկի ապրանջան, Պէյրութ, 1988, 109 էջ:
Ոսկի ապրանջան, Պէյրութ, 2011, 109 էջ: