Այսօր Հայաստանը նշում է Բանակի օրը։ Այս տարի լրացավ Հայոց բանակի 30=ամյակը։ Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ:
Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992 թվականին, Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի պայմաններում կազմավորվեց Հայաստանի Հանրապետության բանակը: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Մինչ այդ արցախյան ճակատում ընթանում էին մարտական գործողություններ, որոնց ողջ ծանրությունն ընկել էր կամավորական ջոկատների վրա:
Հայոց բանակի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվել է մեր երկրի խաղաղությունը:
Այսօր՝ հունվարի 28-ին, հարկ է մեկ անգամ ևս շեշտել և արժևորել հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի համար: