Վազգեն Շուշանյան (Օննիկ Շուշանյան, փետրվարի 9, 1902-հունիս 2, 1941), ֆրանսահայ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
Վազգեն Շուշանյանը ծնվել է Արևելյան Թրակիայի Ռոդոսթո քաղաքում։ 1906-1911 թվականներին սովորել է Ռոտոսթոյի Սուրբ Խաչի Հիսուսյան և Սուրբ թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում։ 1915 թվականին Շուշանյանների ընտանիքը աքսորվում է Մերձավոր Արևելքի անապատները, որտեղ գրողի հարազատները զոհվում են թուրքական ջարդերի ժամանակ։
1919 թվականին ընդունվել է Արմաշի երկրագործական վարժարան, վարժարանի կազմի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա Հայաստան, մեկ տարի հետո հետ վերադարձել։ Կ. Պոլսում, Նյու Յորքում, Իզմիում լինելուց հետո 1922 թվականին հաստատվել է Փարիզում: Բանվորություն է արել Ռընոյի գործարանում և Մոնրուժի մետաղագործարանում։ Սովորել է երկրագործություն և կաթնային արդյունաբերություն, հետագայում՝ Սորբոնի համալսարանում:
Մահը
Մահացել է թոքերի հիվանդության անսպասելի սրացումից Փարիզի ֆրանսիական մի հիվանդանոցում՝ միայնակ ու լքված։
Գրքեր
Գրել է վեպեր, բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, օրագրեր, գրական-մշակութաբանական և քաղաքական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման եղել սփյուռքը, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարն ուծացման վտանգի դեմ։
Երկիր հիշատակաց։
Սիրո և արկածի տղաքը
Ամրան գիշերներ
Ճերմակ Վարսենիկ
Մթին պատանություն
Գարնանային սիրո հեզ նամակներ
Բանաստեղծն ու կինը
Խառնիխուռն
Ներքին դաշտանկար
Քրոնիկոն քնարական
Երկեր
Մահուան առագաստը (վիպակներ), Պէյրութ, 1952, 303 էջ:
Գարնանային սիրոյ հեզ նամակներ, Պէյրութ, 1956, 150 էջ:
Մթին պատանութիւն, Պէյրութ, 1956, 215 էջ:
Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 1957, 193 էջ:
Մահուան առագաստը, Պէյրութ, 1959, 128 էջ:
Ճերմակ Վարսենիկ, Պէյրութ, 1960, 200 էջ:
Երկիր հիշատակաց, Երևան, 1966:
Բանաստեղծը եւ կինը, Պէյրութ, 1982, 207 էջ:
Երկու վիպակ. Ճերմակ Վարսենիկ: Մթին պատանություն, Երևան, 1983, 336 էջ:
Ներքին դաշտանկար, Երևան, 1995, 312 էջ:
Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 1996, 200 էջ:
Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյ խորը, Պէյրութ, 1998, 176 էջ:
Յեղափոխութեան լոյսէ գօտին, Պէյրութ, 1998, 303 էջ:
Օրագիր, Երևան, 1999:
Քրոնիկոն քնարական, Երևան, 2000, 262 էջ:
Խառնիխուռն, Երևան, 2001, 272 էջ:
Բանաստեղծը և կինը, Երևան, 2005, 230 էջ:
Ընտրանի, Երևան, 2010, 394 էջ:
Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 2012, 200 էջ:
Ալեկօծ տարիներ (1920–1932), Մոնթրեալ, 2014, 445 էջ:
Տեսանյութը՝ Նելլի Թադևոսյանի