Մայրս սիրում էր պատմել իր ծննդավայրի՝ Կ.Պոլսի ասիական մասում գտնվող թաղամասի՝ Սկյուտարի և իր մանկության օրերի արարքների մասին: Դրանք զուտ երեխայական խաղեր չէին. նրանց մեջ արդեն ուրվագծվում էր ապագա գրողի էությունը՝ բողոքն անարդարությունների դեմ, վառ երևակայությունը, հեգնանքը կյանքի արատավոր երևույթների նկատմամբ:
Նա հաճախ հիշում էր մտերիմ բարեկամ, բանասեր, բժիշկ Թորգոմյանին, որը նրան պատկերանում էր որպես մի առասպելական անձնավորություն: Հմուտ մասնագետ էր. գիտնական (գրել է հայ բժշկության պատմությունը). միաժամանակ չափազանց բարի մարդ: Բժշկի միակ թերությունն այն էր , որ շատ էր հուզվում, երբ հիվանդի դրությունը ծանրանում էր: Տեսնելով նրա արցունքները. տնեցիներն իրենք էին նրան մխիթարում՝«բժիշկ, հոգ մի ընեք, կլավանա»:
Հայրս՝ նկարիչ Տիգրան Եսայանը. ծնվել է 1874 թվականին Կ. Պոլսում. Օրթագյուղ թաղամասում . վախճանվել է 1927 թվականին Փարիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում, մասնագիտականը՝ Ստամբուլի, ապա Փարիզի գեղարվեստից վարժարաններում. ինչպես նաև Փարիզի Ժուլիանի ակադեմիայում՝ նկարչության գծով: Ստեղծագործել է Կ. Պոլսում և Փարիզում:
Հորս ընտանիքը բավական բարձր դիրք ուներ Կ.Պոլսում, բայց նա դեռ երիտասարդ հասակում չի հարմարվում այդ միջավայրին և բարոյական խզում է կապերը յուրայինների հետ: Նա որոշ իմաստով տոլստոյական հայացքներ ուներ և այդ հողի վրա հաճախ վեճեր էին լինում մեր տանը մորս հետ: Երբ 1908 թ. Թուրքիայում հռչակվում է նոր սահմանադրություն, հորս առաջարկում են Կ. Պոլսի պետական պատկերասրահի դիրեկտորի պաշտոնը: Բացի բարձր աշխատավարձից, նրան տրվում է հնարավորություն գործուղվելու Եվրոպայի տարբեր երկրներ՝ պետական գնումներ կատարելու նաև կատարելագործվելու նկարչության մեջ: Բայց հայրս, հակառակ մորս հորդորներին չի համաձայնում ասելով, որ ընդունելով այդ առաջարկը, ստիպված կլինի նկարել թուրք բարձր աստիճանավորներին, ինչը նրա համար անընդունելի էր:
Ավելի ուշ, Ֆրանսիայում, երբ կառավարությունը ռեպրեսիաներ էր գործադրում առաջավոր տարրերի, այսպես կոչված՝ անարխիստների դեմ և Ֆրանսիայի մտավորականության ականավոր ներկայացուցիչները, ի նշան բողոքի, ետ էին տալիս վաստակած պետական շքանշանները, հայրս իր բողոքն արտահայտում էր նկարելով ինքնանկար առանց փողկապի. ինչը խորհրդանշում էր գիլյոտինի դատապարտվածներին:
Տիգրան Եսայան
Մայրս դեմ էր հորս որոշ ծայրահեղություններին և կյանքից կտրվածությանը, բայց հասկանալով համբերատարությամբ էր վերաբերվում դրանց: Նա ամուսնու նկարագիրը տվել է Տիրանի գրական կերպարում « Բարպա Խաչիկ» վեպում, թեպետ բավականին գունատ: Հայրս ասում էր, որ ամենից շատ դժվարանում է նկարել կնոջը: Գուցե մայրս էլ չի կարողացել հաջող նկարագրել ամուսնուն:
Եսայան ամուսինների տարբեր ժամանակներում առանձին ապրելու հանգամանքը ( որը հիմնականում պայմանավորված է եղել պատմական դեպքերով ) առիթ է տվել եզրակացնելու, որ նրանք ամուսնալուծված են եղել:
Ինչպես ցույց են տալիս հետագա դեպքերը. նրանք ունենալով տարբեր հայացքներ կյանքի վերաբերյալ, երբեք ամուսնալուծված չեն եղել, մշտապես հարգել են իրար ու պահպանել փոխադարձ կապ:
Եսայան ընտանիքի Փարիզյան ուսանողական շրջանի համար բնորոշ են զավեշտական երկու դրվագ:
Սուղ էին նյութական միջոցները: Երբ մի նկարի վաճառքից հետո կամ գրվածքի հրատարակումից որոշ գումար էր ձեռք բերվում, դրա մի մասը «թաքցնում» էին սենյակի խուլ անկյուններում, նեղ օրվա համար: Եվ ահա, երբ վրա է հասնում այդ օրը. սկսվում էին որոնումները, որոնք հաճախ վերջանում էին անարդյունք, իսկ երբեմն մի մոռացված տեղից, որտեղ ժամանակի ընթացքում կուտակվել էին դրամները, հայտնաբերվում էր ամբողջ «գանձեր»՝ ուրախություն պատճառելով ընտանիքին:
Փարիզի տանիքների տակ կյանքը լի էր անակնկալներով: Մի նեղ օր, երբ դրամի որոնումներն ավարտվել էին ապարդյուն, տան կատուն բերում է փափուկ մսի մի մեծ կտոր: Տնեցիների առաջին գործը լինում է կատվից խլել մսի կտորը, որը նա, ի միջի այլոց, հեշտությամբ զիջում է: Հայրիկս միջամտում է. հայտարարելով, որ դա կատվի արդար իրավունքն է: Միսը վերադարձվում է կատվին: Կենդանին, չհասկանալով կատարվածը, մեկ նայում է մսին, մեկ՝ տնեցիներինև, վերջապես, նրանց բարյացակամ նայվածքից քաջալերվում, վայելում իր արդար «իրավունքը»: Այդ արտահայտությունը տարբեր առիթներով միշտ հիշվում էր մեր տանը:
Իմ առաջին հիշողությունը. կապված մորս հետ վերաբերում է 1915 թվականին, երբ (…) տարեկան էի: Սկյուտարի բարձունքին նոր էր կառուցվել փայտաշեն կինոթատրոն: Ամբողջ ընտանիքով գնացինք այնտեղ կինոնկար դիտելու: Հավանբար խավարից վախեցա՝ փախա սրահից: Երբ նկատեցին իմ բացակայությունը, արդենհեռու է: Դուրս վազեցին ինձ որոնելու . մայրս գտավ ինձ (…) տակ: Կարծես դեռ զգում եմ նրա արցունքոտ դեմքի հպումն իմ դեմքին և խելահեղ համբույյրները: Դրանք այդ օրերի սիրո վերջին արտահայտություններն էին, մոտենում էին ահավոր դեպքերը:
Ապրիլի 24-ին ոստիկանները Զ. Եսայանի դուռն էլ են թակում, ասելով, որ մի փոքր ձևականություն մը կա կատարելու ոստիկանատանը: Բայց նա տանը չէր, այլ Կ. Պոլսից ոչ հեռու, Մալկարայում, բանաստեղծ, գրող գրաքննադատ Արտաշես Հարությունյանի տանը, գրող Լևոն Լարենցի, Օննիկ Պերպերյանի հետ, ուր կազմակերպում էին գրական քննարկումներ:
Շուտով տարածվում է ձերբակալությունների լուրը, և տնեցիները մի ծանոթի միջոցով զգուշացնում են մորս, որ տուն չվերադառնա: Սկկսվում է փախստական կյանքը:
Այդ ժամանակ է, որ մայրս կատարում է աննախընթաց սխրանք: Իմանալով, որ Սիամանթոն, Վարուժանը և շատ ուրիշներ ձերբակալվել են, որոշում է գնալ իթթիհատականների ակումբ՝ հանդիպելու այդ կուսակցության պատասխանատու գործիչներից մեկին, որինծանոթ էր դեռ Փարիզից՝ ուսանող ժամանակից: Երիտթուրքերի մի մասը, փախչելով համիդյան հալածանքներից, ապաստան էին գտել Ֆրանսիայում և կապ հաստատել տեղի հայերի հետ. նրանց ընդունելով որպես դաշնակիցներ ընդհանուր թշնամու՝ համիդյան ռեժիմի դեմ:
Մայրս պատշաճ հագուստով ներկայանում է ակումբ և պահակին հայտնում, որ մի ֆրանսուհի ցանկանում է տեսնել այսինչ անձնավորությանը: Նրան անմիջապես ընդունում են : Տեսնելով մորս, թուրք պաշտոնյան գունատվում է: Այդ նկատելով, մայրս ձեռքերը պարզում է առաջ (որպեսզի նա չկասկածի իր դիտավորությունների վրա, չկարծի զինված է), որից հետո սկսվումէ խոսակցությունը: Մայրս արտահայտում է իր մտահոգությունը ձերբակալված ընկերների վերաբերյալ, հավատալով, որ կարող է օգնության հույս ունենալ: Թուրք պաշտոնյան ջանում է ապացուցել, որ ձերբակալվածները երկրի դավաճաններ են, բայց և խոստանում է տեղեկանալ նրանց մասին և թեթևացնել նրանց վիճակը: Երբ հարցնում է մորս. «Ինչ կարող եմ անել ձեզ համար» մայրս բացասաբար օրորում է գլուխն ու հրաժեշտ տալիս: Պաշտոնյան ուղեկցում է նրան մինչև շենքի ելքը. պատվիրում է կառք և կառապանի հարցական հայացքին պատասխանում «Հանըմը կասի ուր տանել»:
Չնայած այս ջենտլմենական վերաբերմունքին, մայրս անհանգստանում է և որոշում թաքստատեղը փոխել: Օգտվելով այն հանգամանքից, որ իր Մաքրիկ մորաքրոջ աղջիկն աշխատում էր իբրև բուժքույր Հայտար փաշայի հիվանդանոցում. հիվանդ ձևանալով տեղափոխվում է այդտեղ և մահճակալ զբաղեցնում: Ինչպիսի՜ն է լինում մորս սարսափը, երբ մի քանի օր հետո իմանում է, որ այդ նույն անձնավորությունը, որին հանդիպել էր իթթիհատականների ակումբում, մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննչական այցի է եկել հիվանդանոց: Երբ պաշտոնյան մտնում է հիվանդասենյակ, և նայվածքները հանդիպում են. նա նույնքան է գունատվում, որքան մայրս,և կարճ կապելով քննությունը, դուրս է գալիս սենյակից: Հանդիպումն անակնկալ էր:
Չնայած այս երկրորդ հանդիպումն էլ անմիջական հետևանք չունեցավ, մայրս այլևս չի կարողանում մնալ հիվանդանոցում և որոնում է ուրիշ թաքստոց: Երկար թափառումներից հետո մերթ թրքուհու, մերթ եվրոպացու դիմակի տակ, դիմում է տալիս՝ Բուլղարիա մեկնելու. իբրև թե հույն դերձակուհի է և Բուլղարիայում ապրող մի ծանոթից օժիտ պատրաստելու պատվեր է ստացել: Այդ հանգամանքներում նա չէր կարող ինձ և մորը հետը տանել:
Անցագրի ձևակերպման գործողությունները հաջող են ընթանում. մնում է վերջին անցաթուղթը, որով նա արդեն ազատ կարող էր անցնել սահմանը:Պաշտոնյան, որը պետք է կատարեր այդ գործողությունը, գրագրությունները վերջացնելուց հետո համառորեն նայում է մորս, կնիքը ձեռքին մի րոպե տատանվում. կիսաբաց անում առջևի դարակը, ասես թե ուսումնասիրում է ինչ-որ լուսանկարներ: Այդ պահին ներս է մտնում մի ծխախոտավաճառ, որն իր հետ բերած տուփի մեջ տեղավորել էր տարբեր տեսակի ծխախոտներ: Պաշտոնյան, ըստ երևույթին, ծխախոտի սիրահար լինելով, թողնում է գործը մոտենում վաճառողին, հոտոտում նմուշները: Մայրս դիմում է նրա օգնականին, «Էֆենդի, փաստաթղթերը պատրաստ են, խնդրում եմ դնեք կնիքը, շատ եմ շտապում»: Նա համաձայնում է, և մայրս, վերցնում է անձնագիրը, արագ դուրս է գալիս աշխատասենյակից:
Զ.Եսայանը Կ. Պոլսից հեռանում է 1915 թվականի ամռանը: Ֆիլիպեում (ներկայումս՝ Պլովդիվ), որտեղ նա հաստատվել էր, շուտով ապրում է խորը տագնապ: Կ. Պոլսում թողել էր մորը և որդուն, Ֆրանսիայում ՝ ամուսնուն, աղջկան, քույրերին, որոնց հետ կապն արդեն երկար ժամանակ է խզված էր պատերազմի պատճառով:
Այն սրճարանը, ուր նա լինում էր, ընկերական շրջանակում հոգեկան սփոփանք գտնելու, այցելում էր մի բուլղարացի սոցիալիստ ևս, երեսփոխանական ժողովի դեպուտատ՝ Մակեդոնիայի շրջանից: Տեսնելով մորս հուսահատ վիճակը և իմանալով իրերի ու ընտանիքի դրությունը, նա հայտարարում է.
— Մակեդոնացու խոսք. ես նրա որդուն ու մորը բերել կտամ:
Որոշվում է սկզբում ինձ բերել. հետո՝ տատիկիս:
Ինձ Կ.Պոլիսից Ֆիլիպե է բերում մի բուլղարացի ընտանիք, որպես իրենց զավակի:
Բուլղարիայում երկար չմնացինք: Այդ երկիրը մտնում էր գերմանա- ավստրիական առանցքի մեջ՝ Թուրքիայի կողմը, որով կարող էր մեզ վտանգ սպառնալ: 1915 թ. վերջին մի քանի հայ վտարանդիների հետ, որոնց մեջ էին Ռուբեն Զարգարյանի և Վարդգես Սերինգուլյանի այրիներն իրենց զավաններով, օրիորդ Գեղեցիկ Պարտիզպանյանը և ուիշները, Բեսարաբիայի վրայով մեկնեցինք Կովկաս:
Տեղի մտավորականությունը Հ. Թումանյանի գլխավորությամբ մեզ ջերմորեն ընդունեց: Մեծ բանաստեղծն օգնում էր մորս, իսկ նա իր հերթին՝ Կ. Պոլսից գաղթած մեր խմբի ընտանիքներին, որոնք երկար տարիներ կապված մնացին միմյանց հետ:
Չնայած հյուսվածությունը. Կ. Պոլսում և գաղթի ժամանակ կրած տառապանքներին, Զ.Եսայանը ծավալում էր բուռն հասարակական գործունեության որբախնամության, գաղթականները տեղավորման և մատակարարման գծով: Միաժամանակ նա մեծ աշխատանք էր տանում արևմտահայ գրողների ստեղծագործությունները պրոպագանդելու գործում: Հետագայում տարբեր առիթներով հիշվում էր այն դասախոսությունը, որ կարդացել էր Թիֆլիսում 1916 թվականին «Թուրքահայ ժամանակակից գրողները» թեմայով:
Մենք հաճախ Հ. Թումանյանի հյուրն էինք լինում Վոզնեսենսկայա փողոցում գտնվող տանը: Մի օր, երբ մեծերը զբաղված էին ընդունելությամբ, իսկ ես երեխաների հետ վազում էի սենյակից սենյակ, նկատեցի սեղանի էլեկտրական մի լամպ, որի լույսի էֆեկտները աղբյուրից հոսող ջրի տպավորություն էին թողնում: Հրապուրված այդ տեսարանով, մոտեցա լամպին և ձեռք տվի. հոսանքն ինձ խփեց: Իմ բարձրացրած աղմուկից բոլորը ներս խուժեցին: Մայրս շատ հուզված էր, բայց հյուրերի մոտ իրեն զսպում էր:
Հրանտ Եսայեան
Թումանյանի դստեր՝ Նվարդի հուշերի գրքում կա մի նկար, որտեղ ճանաչեցի այդ չարաբաստիկ լամպը դասավորիչ պահարանի վրա (այն ժամանակ, հավանաբար, ավելի ցածր տեղ էր դրված):
Եղել ենք Հ.Թումանյանի հյուրը նաև Պյատիգորսկի նրա ամառանոցում, որտեղ մեր վրա հատկապես ուժեղ տպավորություն են թողել կարմիր կակաչների դաշտերը և խոր քարայրն իր կապույտ լճակով ու չղջիկներով:
1919 թվականի վերջին տեղափոխվեցինք Բաքու, որտեղ Զ. Եսայանը շարունակում էր իր աշխատանքը գաղթականների և որբերի խնամակալության գծով: Ինձ հանձնել էին Բիբի-Հեյբաթում ապրող մի հայ ընտանիքի՝ մայր ու աղջիկ Մկրտչյաններին: Առաջինի եղբայրը ինժեներ էր. ամուսնացած չէր և հոր հոգատարությամբ մեծացնում էր քրոջ աղջկան:
Այդ ժամանակվա հետամնաց տեխնիկայի պայմաններում Բիբի- Հեյբաթում ամեն ինչ՝ հողը, շենքերը ներծծված էին նավթով: Փողոցներում հոսում էին նավթի առուներ, մթնոլորտն ապականված էր ծանր գոլորշիներով, որոնց բնորոշ հոտն ինձ դուր էր գալիս: Ցուրտ երեկոները նստում էինք բուխարու դիմաց, որն իր շիկացած ածխակտորներով իմ մանկական երևակայության մեջ պատկերանում էր որպես պատերազմի դաշտ: Գուցե դա Բաքվի քաղաքացիականմարտերի մասին մորս պատմածների արձագանքն էր :
Մայրս ապրում էր քաղաքի կենտրոնում՝ լավագույն հյուրանոցներից մեկում: Նա մշակել էր պատերազմի պայմաններում Փարիզ վերադառնալու համարձակ ծրագիր հետևյալ երթուղիով՝ Պարսկաստան, Միջագետք, Բաղդադ, Բասրա, Եգիպտոս, Ֆրանսիա: Այդ ժամանակ Փարիզում էին գտնվում հայրս, քույրս՝Սոֆին, և մորաքույրներս՝Մաթիլդն ու Գեղուհին: 1918 թվականի գարնանը Բաքվից մեկնեցինք Պարսկաստան: Պարսկական նավահանգստային քաղաքում՝ Էնզելիում, հարկադրված եղանք մնալու մորս դիֆթերիայով հիվանդանալու պատճառով: Այն տուն, որտեղ պառկած էր, ապակեծածկ պատշգամբ ուներ, որի մյուս երեսից ինձ բերում էին տեսակցության :Մայրս մեծ քաջությամբ տանում էր հիվանդությունը, որը համապատասխան շիճուկի բացակայության պատճառով շատ ծանր էր ընթանում: Ինքն էր մաքրում կոկորդը փայտիկի վրա փաթաթած բամբակով, չցանկանալով ուրիշներին վարակել:
Ապաքինումից հետո մեկնեցինք Թեհրան, որտեղ բավական ժամանակ մնացինք՝մինչև ճանապարհորդությունը շարունակելը: Հիմնականում ապրել ենք քաղաքի կենտրոնում. Թագավորական պալատից և շուկայից ոչ հեռու. որքան հիշում եմ ատամնաբույժ Ստեփանյանի տանը: Որոշ ժամանակ էլ մնացել ենք պարսկահայ գրականագետի ոչ մեծ կալվածքում, որը հեռու չէր Թեհրանից: Մայրս նրա հետ մի քանի օրով մեկնեց Իսպահան և վերադարձավ հիասքանչ տպավորություններով, հատկապես հիշում եմ վարդաստանների նրա նկարագրությունը:
Ճանապարհորդությունը դեպի Եվրոպա շարունակեցինք նույն տարվա ամռանը: Հաջորդ հանգրվանը Բաղդադն էր, ուր հասնելու համար միակ հաղորդակցության միջոցն անգլիական զինվորական գնացքակազմներն էին: Միայն ազդեցիկ ծանոթ մարդկանց միջնորդությամբ մեզ հաջողվեց մասնակից դառնալ այդ վտանգավոր ճանապարհորդությանը:
Պարսկական ազգային — ազատագրական շարժման մարտիկները, որոնց գաղութարարներն անվանում էին «ավազակներ», ահ ու սարսափ էին պատճառում: Այդ մարդկանց տեսքն իրոք, սարսափելի էր: Նրանք երդվել էին չսափրվել մինչև հայրենիքի լիակատար ազատագրումը օտարերկրյա կեղեքիչներից: Վայրենի արտաքինի տակ թաքնված էր նրանց ասպետական նուրբ հոգին: Նրանք անզեն մարդկանց, հատկապես կանանց և երեխաներին ձեռք չէին տալիս, բայց անխնա էին տալիս, բայց անխնա էին զինված թշնամու նկատմամբ: Ոսկի, դրամ և իհարկե, զենք, զինամթերք բռնագրավում էին միայն իրենց շարժման նպատակների համար: Մի հանդիպման ժամանակ նրանք մոտեցել էին մորս՝ պայուսակը զննելու և երբ մայրս ասել էր, որ դա իր անձնական սպիտակեղենն է, առանց ձեռք տալու հեռացել էին:
Պարսիկ պարտիզանների հետ կապված մի ուրիշ դեպք նկարագրված է «Ճամբուն վրա» ակնարկում («Արեգ» ամսագիր, 1922, հունիս, Վիեննա), որտեղ մայրս արտահայտում է իր համակրանքն այդ «ավազակների» նկատմամբ:
Սով էր երկրում. ճանապարհներին թափված էին անասունների, հատկապես ձիերի դիակներ: Քիչ չէին նաև մարդկային դիակները: Հովիտներում ճնշում էին շոգը գարշահոտությունը: Նույն օրը, երբ բարձրանում էինք լեռնային շրջանները, ցրտից առաջացած արցունքները սովորաբար մնում էինք քաղաքներում, որտեղ հայ բնակիչները սիրով ապաստան էին տալիս ճամփորդներին: Մեծ քաղաքներից մեկում՝Քիրմանշահում: Մեզ հետ պատահեց մի անսպասելի դեպք: Կանգնել էինք մեզ հատկացված տան բակում, երբ փայտյա սանդուղքով շտապ-շտապ իջնում է միջին տարիքի մի մարդ և վազելով դեպի մեզ, փաթաթվում մերթ մորս, մերթ ինձ և ագահությամբ համբուրում: Մեկ էլ սթափվելով, ետ- ետ է գնում և վազելով հեռանում, մեզ թողնելով ապշած վիճակում: Պարզվեց, որ նա սպասում էր իր կնոջը և որդուն, որոնք մի քանի տարի առաջ մեկնել էին Եվրոպա, մենք, ըստ երևույթին, արտաքին տեսքով համապատասխանում էինք նրանց: Թյուրիմացության հետևանքը եղավ այն, որ մեզ տրամադրվեցին այդ տան ամենալավ սենյակը և առատ հյուրասիրություն բայց տանտերն այլևս չերևաց, որի համար մենք առանձնապես դժգոհ չէինք: Մեր միակ մտահոգությունն այն էր որ դռները փականք չունեին (դա կապված էր այն բարբարոսական խստությունների հետ, որ կիրառվում էին գողերի նկատմամբ՝ կտրում էին նրանց ձեռքերը): Մեր անձի ապահովության համար գիշերները դռան մոտ մի պարսիկ պահակ էր կանգնում, որն իր տեսքով ավելի սարսափ էր ներշնչում, քան ապահովություն:
Բաղդադ հասանք ամռան վերջին: Այստեղ էին գտնվում հորաքույրս և իր զավակները, որոնց մոտ հյուրընկալվեցինք որոշ ժամանակ : Բաղդադից մեկնեցինք Բասրա, կարծեմ՝ գնացքով: Հյուրն էինք մի ունևոր հայի: Նա ուներ փայտամշակման մեծ արհեստանոց, որտեղ վխտում էին կարիճները: Շուրջ բոլորն արմավենիներից անտառներ էին:
1918 թվականի աշնան սկիզբն էր: Պատերազմի պայմաններում քաղաքացիական երթևեկությունը չէր գործում: Բասրայից Եվրոպա գնալու միայն մի հնարավորություն կար՝ առևտրական նավերը: Ներկայացավ այդպիսի առիթ, առևտրական մի նավ մեկնելու էր Աֆրիկա և այն շրջանցելով ՝Ֆրանսիայի ափերը: Այդ հեռանկարն ինձ, բնականաբար, շատ էր ոգևորում:Ինչը կարող էր ավելի հրապուրիչ լինել, քան երկու անգամ կտրել հասարակածը և անցնելմշտական փոթորիկների՝ Բարեհուսո հրվանդանի ափերի մոտով: Բայց ինչ-որ պատճառով այդ ծրագիրը չիրականացավ: Ճանապարհորդությունը կատարեցինք մի ուրիշ առևտրական նավով, որ մեկնելու էր այդ ճանապարհորդությունն էլ շատ հետաքրքրական էր, մանավանդ, երբ անցնում էինք Կարմիր ծովով: Իրոք, ծովը կարմրին էր տալիս ծփացող ալիքներով: Մայրս մշտապես հիանում էր այդ տեսարանով: Մի օր տեսնելով անգլիացի մի ուղևորի, որը չէր դիտում ծովը, նա հարցնում է.
— Մի՞թե ձեզ չի հետաքրքրում այս սքանչելիքը:
— Ի՞նչ կարիք կա նայելու , քանի որ արդեն տեսել եմ:
Մայրս դա որպես անգլիական սառնարյունության օրինակ էր բերում:
Մեր նավը դանդաղ էր առաջանում և օրերով կանգնում նավահանգիստներում: Հիսուն օր պահանջվեց Սուեզ հասնելու համար:
ՀՐԱՆՏ ԵՍԱՅԱՆ
Հոբելյանական տարեթվեր
Զ.Եսայանի 100-ամյակի առթիվ
Աղբյուր՝ Zabelyesayan.info