Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Հուշեր Մհեր Մկրտչյանի մասին

30 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
Հուշեր Մհեր Մկրտչյանի մասին
0
Կիսումներ
53
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Մհեր Մկրտչյանի մասին շատ են պատմել ու գրում են, սակայն ես կուզենայի խոսել նրա էության, խառնվածքի մասին. մեր մտերմությունից մնացած հիշողության պատառիկները թույլ կտան դա անել: Լինելով այդքան տաղանդավոր, բացառիկ աշխատասեր ու պրպտող, միևնույն ժամանակ ամաչկոտ էր, չէր խոսում իր մասին, չէր ներկայացնում իր անձը: Նա հավասարապես աշխատում էր թե՛ ռեժիսորի, թե՛ սցենարիստի հետ, իր կողմից որևէ դետալ ներմուծում, բծախնդրորեն աշխատում կերպարի վրա: Նա դերը ծնում էր դժվարությամբ, բայց հաստատուն, իսկ ծնելուց հետո կարողանում էր երանգավորել, ելևէջներ տալ: Ակամա մտածում ես, որ նրա յուրաքանչյուր դերը միայն ի՛նքը կարող էր խաղալ:

Ցավոք սրտի, Ֆրունզիկին նայում էին որպես մեծ քիթ ունեցող արվեստագետի, որը միայն ծիծաղ կարող է շարժել: Բայց նա ստիպեց հավատալ, որ ինքը նաև մեծ ողբերգակ է:

Հաճախ էինք հանդիպում Լենինականում, հյուրախաղերի, թատերական միջոցառումների ժամանակ, թեև վերջին դեպքում շատ անգամ խուսափում էր մասնակցելուց: Գյումրիում իր 65-ամյակի առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ դահլիճում նստած հանդիսականին ցնցեց Պ. Սևակ կարդալով: Ինչպե՜ս էր կարդում: Եվ ինչպե՜ս էր փիլիսոփայում, այն էլ ժամերով: Կարող էր լսել երկար, լռել երկար, բայց կասեր իր խոսքն, ու կվերջանար ամեն բան:

Մի օր Երևան հյուրանոցի բացօթյա սրճարանում նստած էինք Ա. Շերենցի, Հ. Մալյանի, Խ. Աբրահամյանի, մի քանի դասախոսների հետ (ես նրանից ինչ-որ գրություն էի վերցնելու և սպասում էի): Զրույցը Կանտի փիլիսոփայության շուրջ էր: Մհերը երկար լսեց և ապա միջամտեց: Զգում էի, որ խոսելիս էլ ստեղծագործում է. բոլորը համամիտ էին հայտնած մտքերին: Մեծ էրուդիցիայի տեր էր, բայց երբեք ցույց չէր տալիս: Զարմանալի էություն էր…

Մի անգամ ասաց. «Սիրան ջան, էնպես կտխրիմ, որ երեխեքը ինձ փողոցում բարձր կկանչեն՝ բարև, Ֆրունզ»:

Պատմում էր, որ Հնդկաստանում նկարահանումների ժամանակ տեսել էր, թե ինչպես են իրենց դերասաններին երկրպագում, ծնկում նրանց առաջ, քսվել ուզում: Իսկ մեզ մոտ, ասում էր, չի կարող փողոցում մենակ քայլել, գալիս էին հետևից ու գոռում. «Բարև, Ֆրունզ ջան, ի՞նչխ ես»: Մեկ այլ անգամ պատմեց. «Մոսկվայում Տիխոնովի հետ փողոցում կանգնած զրուցում էինք (գալիս էի ինչ-որ տեղից, ու պատահաբար հանդիպեցինք): Ծանոթ-անծանոթ գալիս ողջունում էին նրան, ապա նայում ինձ ու ձեռքը բերանին դրած՝ ծիծաղելով հեռանում»…

Շամշադինում էինք: Դերասաններն էին հյուրախաղ կազմակերպել ամառային հանգստի ժամանակ:

Կիրովականցիների խնդրանքով Մհերը նրանց թատերախմբի հետ ներկայացնում էր «Պաղտասար աղբար», միայն մեկ ներկայացում էր տրվելու: Բայց մարդիկ պոկոտում էին դռները՝ պահանջելով կրկնել այն: Մհերի ձայնը կտրվել էր, մրսել էր, ու մարդիկ իմացան այդ մասին: Առավոտյան արթնացանք, տեսանք՝ մի բազմություն է հավաքված բակում. թեյնիկներով, շշերով կաթ էին բերել՝ մեծ դերասանին «բուժելու» համար: Ինքն էլ երևի չէր պատկերացնում, որ դա իր ժողովրդական լինելու արտահայտությունն էր: «Պաղտասար աղբարի» մասին ասում էր. «Երբ ուզում եմ բեմ բարձրանալ, ամաչում եմ: Հենց որ ոտքս դնում եմ բեմահարթակին, մի պահ բարձրանում եմ վերև՝ երկինք՝ Աստծո մոտ: Լրիվ մերկ ներկայանում եմ նրան և ասում. «Տե՛ր Աստված, օրհնիր, ես Պաղտասար եմ խաղալու»: Եվ այդպես մերկ իջնում եմ բեմ ու բեմ չհասած՝ Պաղտասարի հագուստը հագնում եմ ու դառնում Պաղտասար»:

Երբ եկան Գյումրի՝ բեմադրելու «Հացագործին կինը», շատ վատառողջ էր: Շատերն էին գնում նրա մոտ, ուզում էին շոշափել, խոսել, հարցեր տալ, լրագրողներն անհանգստացնում էին: Հևում էր, սիրտը վատ էր աշխատում, շատ թեյ էր խմում, որ հեռու էր նրա բնավորությունից: Հարդասենյակի դռան արանքից մի պահ տեսա, որ հազիվ էր կարողանում շնչել, կում-կում ըմպում էր թեյը: Երբ ներկայացումից հետո մտա հարդասենյակ, տեսա, որ սրբիչով փաթաթվել է. շապիկը խաղալու էներգիայից ու հիվանդությունից այնպես էր քրտնել, որ կարելի էր քամել: Ինձ տեսնելով՝ ասաց.

«Արի՜, արի՜, աղբորդ տես վերջին անգամ»: Նախախնամության խո՞սքն էր դա, թե՞ զգում են հանճարները, բայց այդպես էլ եղավ: Դա եղավ նրա կարապի երգը:

Շուտ կորցրինք Մհերին, նա դեռ անելիք շատ ուներ թատրոնում: Արցախյան պատերազմի ծանր օրերին էլ, երբ մարդիկ գնում էին Հայաստանից կամ գոյապայքար մղում, այդ ցուրտ ու մութ օրերին նա մի տաք գործ արեց.

«Արտիստական թատրոնի» ստեղծումն էր դա, որ այսօր էլ նրա անունով է կոչվում: Ասում էր. «Թիֆլիսն էլ ունի Արտիստական թատրոն, կուզեմ դա Լեննականում ունենալ»: Բայց հիմնեց Երևանում ու շենքի մասին էլ ասում էր. «Լավ է, որ սև տուֆով է, ըդիկ ընձի Լեննականը կհիշեցնե»: Պարզվում է՝ նրա սիրտը Լենինականում էր…

Սիրանուշ Ղուկասյան
Ռեժիսոր, դերասան, արձակագիր
(Հուշը գրի է առել Կարինե Զիլֆիմյանը)
Աղվյուր՝ Magaghat.am

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը»:

Հաջորդ

Մայրն ու մայրենի լեզուն մարդուս համար աշխարհի երեսին ամենեն սուրբ բաներն են

Հաջորդ
Մայրն ու մայրենի լեզուն մարդուս համար աշխարհի երեսին ամենեն սուրբ բաներն են

Մայրն ու մայրենի լեզուն մարդուս համար աշխարհի երեսին ամենեն սուրբ բաներն են

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.