Ժնևում բացվել էր Ռոդենի անհատական ցուցահանդեսը:
Ավ Իսահակյանը ընկերների և որդու` Վիգենի հետ գնացել էին ցուցահանդեսը դիտելու:
«Նայիր նրան, դու բախտ ունես տեսնելու մեր ժամանակների միակ արձանագործին, որն իր տաղանդով կարողացել է հավասարվել անտիկ աշխարհի և Վերածննդի հանճարեղ քանդակագործներին», — ասաց հայրս:
«Հայրս շատ ուզեց Ռոդենին հայտնել իր հիացմունքը», — գրում է Վիգենը
«Մոտեցանք, նայում էր նրան. մի ամրակազմ, սև մորուքով մարդ էր, որը չնայած տարիքին, աշխույժ էր և կենսունակ:
Ռոդենը ռուսներրի հետ որոշ բառեր փոխանակում էր ռուսերեն` մի քիչ գիտեր, ունեցել էր Ռուսաստանից եկած աշակերտներ, որոնց թվում էին նաև մեր հայրենակից Հակոբ Գյուրջյանը, ապագա անվանի արվեստագետ Գոլուբկինան և ուրիշներ: Այս ցուցահանդեսը նրա կենդանության օրոք երևի վերջին ցուցահանդեսը պիտի լիներ:
Մի քանի ամիս անց նրա մահվան լուրը ցնցեց ողջ գեղարվեստի աշխարհը»:
Աղբյուր՝ Isahakyanmuseum.am