Հակոբ Օշականը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում։ 1899 թ. ավարտել է Բուրսայի Գևորգյան ազգային վարժարանը, 1899-1900 թթ. սովորել է Արմաշի դպրեվանքում։ 1914 թ. եղել է «Մեհյան», 1922 թ.՝ «Բարձրավանք» հանդեսների համախմբագիրը։ 1942 թ. կազմել է «Հայ գրականութիւն» դասագիրքը։
Հեղինակել է «Խոնարհները» (1920), «Երբ պատանի են» (1925) պատմվածքների ժողովածուները, հեքիաթներ, արձակ բանաստեղծություններ՝ «Խորհուրդներու մեհեանը» (1922), «Մնացորդաց» (1-ին մաս, 1932-34 թթ.), «Սահակ Պարգեւեան» (1985), «Սիւլէյման էֆէնտի» (1985) վեպերը, «Երբ մեռնիլ գիտենք» (1944), «Օրն օրերուն» (1946), «Երեք թատերախաղեր» (1990) պիեսների ժողովածուները և այլն։ Գրողի վիպագրության հիմնական թեման սփյուռքն է, հայոց անցյալն ու ներկան։
Հատկանշելի է «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» (հ. 1-10, 1945-1982 թթ.) աշխատությունը։
Հեղինակել է նաև «Անգղին կտուցին տակ» (1932), «Սփիւռքը եւ իրաւ բանաստեղծութիւնը» (1945), «Վկայութիւն մը» (1946), «Արեւելահայ բանասիրութիւնը եւ էջմիածին» (1948), «Երբ հիները կը կարդանք» (1983) ուսումնասիրությունները, ինչպես նաև Եղիշեին, Ղազար Փարպեցուն, Ներսես Շնորհալուն նվիրված մատենագիտական-բանասիրական բնույթի գործերը։
Հակոբ Օշականը 1921 թ. Կ․ Պոլսում Խոնարհները խորագրի տակ հավաքում ու հրատարակում է հինգ պատմվածք՝ գրված 1902-1921 թթ.։ Այս հիմքի վրա աշակերտները հետագայում հրատարակում են առավել ընդարձակ մի ժողովածու, որտեղ նույն խորագրի տակ հավաքվում են 1902-1924 թթ. գրված պատմվածքները և Շահպազը վիպակը։
«Հայկ նահապետից հետո» հաղորդաշարը Հակոբ Օշականի մաիսն