Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Նամականի

Գեմբարսկու նամակը Պարույր Սևակին

3 Փետրվարի, 2022
Նամականի
Պարույր Սևակ․ Առավոտ լուսո
0
Կիսումներ
4
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Թանկագին Պարույր: Ես քեզնից մի շատ լուրջ խնդրանք ունեմ:

Ես ձեռնամուխ եմ եղել Հին Հայաստանի պատմության վերաբերյալ աշխատություն գրելուն. Ինքնին հասկանալի է՝ լեհերեն: Այդ ստեղծագործության սյուժեն մի փոքր այլ է, քան հայոց պատմության գոյություն ունեցող դասագրքերում, քանի որ ես մտադիր եմ ինը գլուխներից հինգը նվիրել Հայաստանի վաղ շրջանի պատմությանը (մինչև Արտաշեսը): Ի դեպ, ես մի ամբողջ գլուխ նվիրում եմ Հին Հայաստանի մասին բիբլիական ավանդույթներին: Ահա առանձին գլուխների ընդհանուր բովանդակությունը.

Գլուխ 1-ին — Բիբլիական նախապատմությունը.
Գլուխ 2-րդ — Հին Հայաստանի աշխարհագրությունը.
Գլուխ 3-րդ — Նաիրի երկիրը մինչև Վանի թագավորության ստեղծումը.
Գլուխ 4-րդ — Ուրարտուի թագավորությունը.
Գլուխ 5-րդ — Ուրարտուի անկումից մինչև Արտաշես.
Գլուխ 6-րդ — Հայաստանը Արտաշեսյանների օրոք.
Գլուխ 7-րդ — Հայաստանը Արշակունիների օրոք.
Գլուխ 8-րդ — Հայաստանը պարսկական լծի տակ մինչև երկրորդ ապստամբությունը (481-484).
Գլուխ 9-րդ — Հին Հայաստանի մշակույթը:

Այդ ամբողջ աշխատանքը ես մտադիր եմ նվիրել լավագույն բարեկամիս՝ Մարիա Գրոխոլսկային:

Իսկ հիմա անցնեմ քեզնից ունեցած իմ խնդրանքին:

Ես կուզենային յուրաքանչյուր առանձին գլխում զետեղել տվյալ պատմական թեմայով որևէ հայկական բանաստեղծություն կամ, համենայն դեպս, այնպիսի բանաստեղծություն, որը կարելի լինի տրամաբանորեն կապել այդ գլխի հետ:

Օրինակ, երկրորդ գլխում ես զետեղելու եմ Էմինի բանաստեղծությունը Հայաստանի լեռների ու ձորերի մասին (Վորոշիլսկու թարգմանությամբ):

Հինգերորդ գլխի համար ես կհարմարեցնեմ Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծությունը Վահագնի ծննդի մասին:

Յոթերորդ գլխի համար՝ Վահան Տերյանի «Նաիրի» բանաստեղծությունը:

Ութերորդ գլխի համար կարող է լինել Ավետիք Իսահակյանի՝ հայ գուսաններին նվիրված բանաստեղծությունը, թեև կգերադասեի այդ ստեղծագործությունը պահպանել երկրորդ հատորի համար («Միջնադարյան Հայաստան»):

Իններորդ գլխի համար ես նախատեսել եմ ձեր «Քիչ ենք, բայց հայ ենք» հրաշալի բանաստեղծությունը:

Հիմա Դուք, հավանաբար, արդեն կռահում եք, թե ինչի մասին եմ մտադիր խնդրել Ձեզ:

Եթե չկան համապատասխան բանաստեղծություններ, դրանք պետք է ստեղծել:

Գլուխ 1-ին — Նոյը հայ, այլ ոչ թե հրեա ժողովրդի նախահայրն է. լողալով լեռնային կիրճերով, որոնում ենք հայկական ուղի դեպի Սև ծով:

Գլուխ 3-րդ — Օրինակ, բանաստեղծություն Հայկի մասին.
Գլուխ 4-րդ — Բանաստեղծություն Արա Գեղեցիկի կամ պարզապես Ուրարտուի մասին.
Գլուխ 6-րդ — Ինչ-որ բան Արտաշեսի կամ Տիգրան Մեծի մասին.
Գլուխ 8-րդ — Բանաստեղծություն Վարդանանց մասին:

Ինքնին հասկանալի է, որ ես չեմ կարող խնդրել, որ Դուք գրեք այդ բանաստեղծությունները, բայց գուցե այդ սյուժեներից մեկը Ձեզ բաժին ընկնի: Իսկ մնացածները գուցե հետաքրքրեն Ձեր գրչակիցներին (Նաիրի Զարյան,

Սիլվա Կապուտիկյան, Հովհաննես Շիրազ, Աշոտ Գրաշի, Սարմեն կամ նույնիսկ երիտասարդներից մեկը):

Բանաստեղծությունը պետք է թարգմանվի լեհերեն, իսկ քանի որ «Հին Հայաստանը» ամենայն հավանականությամբ կթարգմանվի այլ լեզուներով, ուստի և դրա հետ մեկտեղ կթարգմանվեն նաև այդ բանաստեղծությունները:

Ներեցեք, սիրելի Պարույր, որ ես խլում եմ Ձեր թանկագին ժամանակը, բայց վստահ եմ, որ Հին Հայաստանի պատմությունը, պատկերազարդված հրաշալի հայ պոեզիայով, զգալիորեն ավելի վառ կամրապնդվի օտար ընթերցողի գիտակցության մեջ:

Անկեղծորեն՝ ձեր Բոգդան Գեմբարսկի
Վարշավա, 26.09.1968թ.

Նախորդ

Միքայել Նալբանդյան․ Ազատություն

Հաջորդ

Բակունցի նամակը բանտից

Հաջորդ
Բակունցի նամակը բանտից

Բակունցի նամակը բանտից

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.